Life.panorama.am-ը գրում է.

«Մայա Պողոսյանը սկսել է կրկնօրինակե՞լ Շուշան Երիցյանին»` այս վերնագիրը կրող հրապարակման հեղինակը այսօր համացանցային նոր քննարկումների առիթ է տվել: Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է` «Իրենց նորաձև համարող այս երկու կանայք միանգամայն «պատահաբար» կրկնօրինակել են իրար՝ կրելով  նույն ականջօղերն ու թևնոցը:

Արդարության համար նշեմ, որ առաջինն այս զարդերը ցուցադրել է Շուշանը, ամիսներ հետո միայն դրանք սկսել է կրել Մայա Պողոսյանը: Համաձայն եմ, իրականում դժվար է պահպանել քո անհատականությունն անընդհատ փոփոխվող նորաձևության աշխարհում, բայց նաև նմանակել մեկը մյուսին ու դառնալ թրենդներին մոլի կերպով հետևող անդեմ զանգվածի մի մասը, ևս ճիշտ չէ, մանավանդ այն դեպքում, երբ ոմանց համար գուցե այս աստղերը չափանիշ են ու հնարավոր է՝ նաև ճաշակ թելադրող»:

Մինչ Մայայի և Շուշանի երկրպագուներն իրենց ակտիվ մեկնաբանություններով կքննարկեն այս հրապարակումը, Life.panorama.am-ը զրուցեց Մայա Պողոսյանի հետ, ով ծիծաղելով նշեց, թե զարդերի հեղինակը ինքն է:

«Այս նյութը պատրաստողը պարզապես անելու այլ բան չի ունեցել: Ասեմ, որ թե իմ, թե Շուշանի լուսանկարներում ներկայացված ականջօղերն ու թևնոցները իմ խանութի  հավաքածուին են պատկանում, որոնց դիզայնի հեղինակը ես եմ: Պարզապես Շուշանը խնդրեց, որպեսզի կրի դրանք այդ ֆոտոշարքում, իսկ ես էլ համաձայնեցի` պայմանով, որ այդ լուսանկարները գովազդային նպատակով կտեղադրվեն իմ խանութի ինստագրամյան էջում: Ավելի ուշ, այդ հավաքածուի նոր մոդելները ես եմ կրել ու դարձյալ լուսանկարվել եմ, որպեսզի տեղադրվի մեր ինստագրամյան էջում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել