Life.tert.am-ը գրում է.

«Շանթ» հեռուստաընկերության եթերում այսօր կմեկնարկի «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի ցուցադրությունը։ Նախագիծը մինչև այս հեռարձակվում էր «Շանթ Պրեմիումի» եթերում։ Համացանցային լայն տարածման շնորհիվ այն արդեն հասցրել է մեծ լսարան գրավել ու հետաքրքրել լսարանին։ Ֆիլմի գլխավոր հերոսին` Մաքսին, մարմնավորում է Էդգար Իգիթյանը, որն առաջին քայլերն արել է «Սահմանին» նախագծում։ Էդգարն առանձնահատուկ ոգևորությամբ է խոսում այս նախագծում իր մասնակցության մասին։

27–ամյա Էդգարի դերասանական ուղին կարճ պատմություն ունի, սակայն աշխատել նա սկսել է վաղուց։ Ասում է` դա շատ կարևոր էր կայացման համար։ Էդգարի խոսքով` միշտ ձգտում է ավելիին և ունի մի շարք նպատակներ, իսկ լիցքաթափվում ու ուժ է հավաքում մարզասրահում։ Ինքն իրեն հաճախ բնորոշում է որպես գայլ, քանի որ այս կենդանին արդարության, հավատարմության և ուժի խորհրդանիշ է։

Tert.am Life–ը հետաքրքիր ու անկեղծ զրույց է ունեցել Էդգարի հետ` բացահայտելով նրան ոչ միայն աշխատանքային, այլև մարդկային տեսանկյունից։

 

–Էդգար, դերասանական ուղիդ սկսվեց «Շանթ» հեռուստաընկերության «Սահմանին» նախագծից։ Ի՞նչը քեզ բերեց հեռուստատեսություն։

–Մանկուց միշտ եղել են նկարահանվելու առաջարկներ, սակայն հրաժարվել եմ, նախ, որովհետև փորձ չունեի, երկրորդ` ծրագրերս կապված էին սպորտի հետ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Տնտեսագիտական համալսարանի Կառավարման բաժին,  ինչն այդքան էլ իմ սրտով չէր։ Որոշմանս վրա ազդեց թե՛ այն, որ ընտանիքիս անդամներն էլ էին Տնտեսագիտականն ավարտել, թե՛ այն, որ ընկերներիցս շատերն այնտեղ էին սովորում։ Վերջին կուրսում էի, որոշեցի ընդունվել Աբել Աբելյանի դերասանական ստուդիա, քանի որ փոքր տարիքից շատ էի սիրում ֆիլմեր դիտել։ Կարող էի ամբողջ գիշերը ֆիլմ նայել և ֆիլմում նկարահանվելու մեծ ցանկություն ունեի։ Մինչև «Սահմանին»–ում խաղալը նկարահանվել եմ տեսահոլովակներում, գովազդներում։

 

–«Էլենի օրագիրը» սերիալը քեզ միանգամից հայտնիություն բերեց։ Հայտնիությունը ոմանցից տարիների աշխատանք է «պահանջում», ոմանցից` մի դեր։ Տպավորություն է, որ քեզ մոտ միանգամից ստացվեց մուտքը հեռուստատեսություն։ Իրականում ի՞նչ ճանապարհ ես անցել այսօր այստեղ լինելու համար։

–«Սահմանին» ֆիլմի ձևաչափն այլ էր, այնտեղ բոլորովին այլ կերպարով էի ներկայանում, սակայն այն ժամանակ էլ արձագանքները շատ էին։ «Էլենի օրագիրն» ամենօրյա երկարատև նախագիծ է։ Հիմա էլ եմ դրական  արձագանքներ ստանում, ինչը շատ հաճելի է։

Ես չեմ համարում, որ իմ ճանապարհը հեշտ է ստացվել, քանի որ ինձ մոտ եղել է շրջան, երբ հիասթափվել էի ու չէի ցանկանում նկարահանվել։

–Ինչո՞ւ։

–Եղան դեպքեր, երբ ինձ կանչեցին նկարահանման, երկար ժամանակ սպասում էի, գումարային խնդիրներ կային... հասկացա, որ մարդը պետք է ունենա կայուն և մշտական աշխատանք։ Քանի որ ես նաև ֆիթնես մարզիչ եմ, որոշեցի այլևս չնկարահանվել և կենտրոնանալ իմ մյուս աշխատանքի վրա, որը ևս շատ եմ սիրում։

 

–Եվ ի՞նչ փոխվեց։

–«Սահմանին»–ից հետո եղած որոշակի դադարից հետո առաջարկ ստացա նկարահանվել «Էլենի օրագրում» և մարմնավորել գլխավոր հերոսին։ Ծանոթացա ու հասկացա, որ շատ լավ կերպար է, որոշեցի ընդունել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել