Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված նույն բաժնի քննիչ Ռոբերտ Թունյանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված որոշումն ընդունվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակչուհի՝ 67-ամյա Դարիկո Պիշնայայի նկատմամբ, ով կասկածվում է կավատությամբ զբաղվելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Դարիկո» մականվամբ, քննչական մարմնում ընդունել է իր մեղավորությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 4-ին, գիշերը, ժամը 01։30-ի սահմաններում Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի), Ոստիկանության Էրեբունու բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանի) և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները (բաժնի պետ, Արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի) գլխավորությամբ Ոստիկանության Էրեբունու բաժին էին բերման ենթարկել մի քանի մերկապարուհիների։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նրանք բերման էին ենթարկվել Էրեբունի վարչական տարածքի Խաղաղ Դոնի 2/1 հասցեում գործող գիշերային ակումբից։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված գիշերային ակումբը հանրությանն ավելի շատ հայտնի է «Դարիկնոց»։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գիշերային ակումբը գրանցված է «Դուստր Օլգա» ՍՊԸ-ի հաշվեկշռում, և նշված հյուրանոցային համալիրի հյուրասենյակներում նշված անձինք գումարի դիմաց զբաղվում էին մարմնավաճառությամբ, և նրանց այդ «կուպեները» տրամադրում էր «Դարիկո» մականվամբ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակչուհի՝ 67-ամյա Դարիկո Պիշնայան։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, որտեղ էլ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել