Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում քննարկման ներկայացվեց ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել վարչական գործերով դատական նիստերի տեսա և լուսանկարահանումը և լրագրողներին թույլատրել լուսաբանել դատական նիստը՝ դատավարության մասնակից երկու կողմերի թույլտվությունն ունենալու դեպքում։

ԱԺ-ում նախագծի քննարկման ժամանակ հարցով հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ գործող օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն՝ դատական նիստի լուսաբանումը հնարավոր է դառնում, երբ կողմերից մեկը միջնորդում է լրագրողին թույլատրել լուսաբանել դատավարությունը։ «Ստեղծվում էր իրավիճակ, երբ լրագրողը դատավարության մասնակիցներից մեկի կողմում էր հայտնվում, և կասկածի տակ էր դրվում նրա անաչառությունը։ Այս նախագծի ներկայացման ազդակները լրագրողական համայնքից են եկել», - նշեց Հովհաննիսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել