1993 թ. փետրվարի 5-ին Արցախյան ազատամարտի ժամանակ ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Մարտակերտի ռազմաճակատում, որն ավարտվեց Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախմամբ:

Մեր պատմությունը կարծես նույն էջի վրա կանգ է առել, ու ինչպես ժամանակին ասել է Վազգեն Սարգսյանը, մենք հաղթելու ենք, քանի որ թուրքը նույն թուրքն է, ով փախչում էր խրամատներից, ու մենք էլ նույն մենք ենք:

Ու ամեն անգամ, երբ իմ ներկայությամբ ասում են՝ մի թերագնահատիր թշնամուդ, ես քմծիծաղ եմ տալիս: Հա, ես միշտ թերագնահատել եմ թշնամուս, ինչքան էլ իրենց ռազմական բյուջեն մերինից շատ է, ինչքան էլ ռազմական տեխնիկան նորացվում է, միևնույնն է, թերագնահատում եմ:

Մեր հրամանատարը զոհվում է առաջնագծում շարքային զինվորի կյանքը փրկելիս: Մեր շարքային զինվորը ղեկավարում է թշնամու դեմ մարտը հրամանատարի զոհվելուց հետո: Ոնց կարաս նման տղերքին չգերագնահատես ինչ-որ քոչվոր բանակի նկատմամբ:

Հա, խնդիրներ ունենք, ո՞ր մեկս է անթերի: Իսկ բանակը հասարակության հայելին է: Ինչպես զինվոր կամ սպա դաստիարակես, այնպիսի բանակ էլ կունենաս:

Գողացող սպան ու եղբայրասպան զինվորը մինչ զինված ուժերի կազմում հայտնվելը նախ ընտանեկան միջավայրում է մեծանում:

Թող խաղաղություն լինի, մեզ այլևս հերոսներ պետք չեն, գոհ ենք: Բայց դե ոչ խաղաղ պայմաններում, միևնույնն է, մեր տղերքը թշնամուն թերագնահատում են ու լավ են անում, որովհետև 93 թվականի փետրվարի 5-ին իրանց հայրերն ու պապերը լայնածավալ հարձակում սկսեցին Մարտակերտի ռազմաճակատում ու ավարտեցին այն Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախմամբ:

Հա, էս ստատուսն ամբողջությամբ պաթոսի մեջ թաթախված է, լավա, դե տենց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել