«Եվրատեսիլ-2018»-ի բեմը կարտացոլի Պորտուգալիայի մշակույթն ու պատմությունը:

«Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները ցույց են տվել, թե ինչ տեսք կունենա գլխավոր բեմը: Այս մասին հաղորդում է Go Get news-ը:

Կազմակերպիչները ներկայացրել են բեմի էսքիզը, որտեղ ելույթ են ունենալու մրցույթի մասնակիցները: Մրցույթն անցկացվելու է 2018թ. մայիսին, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում:

«Երգի մրցույթի բեմի դիզայները Ֆլորիան Վիդերն է, որը նախկինում պատասխանատու է եղել «Եվրատեսիլ»-ի մի քանի նախագծերի համար, այդ թվում նաև 2017-ին աշխատել է Կիևում: Այս անգամ նրան ոգեշնչել է նավի կորպուսը, որը արտացոլում է հյուրընկալող երկրի՝ Պորտուգալիայի պատմությունն ու մշակույթը»,- հայտնել են կազմակերպիչները:

Երգի միջազգային մրցույթը կանցկացվի Եվրոպայի՝ մեծությամբ երրորդ փակ մարզադաշտում՝ Պորտուգալիայի Meo Arena-ում, որը տեղավորում է 20 հազար հանդիսատեսի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել