Քվինսլենդի համալսարանում Ուղեղի ինստիտուտի ավստրալացի գիտնականները պարզել են, որ ուժեղ խռմփոցը վնասակար է առողջության համար: Այն 3 անգամ մեծացնում է թուլամտության առաջացման ռիսկը և երկու անգամ՝ Ալցհեյմերի հիվանդության: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Մասնագետները պարզել են, որ խռմփոցի դեպքում ուղեղին քիչ թթվածին է հասնում, ինչի հետևանքով բջիջներն աստիճանաբար մահանում են, դա հանգեցնում է տվյալ հիվանդություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել