Ցավոք, մեզանից շատերը չգիտեն այս հեշտ տարբերակի մասին, որով կարելի է պարզ ձևով երեխային սովորեցնել բազմապատկման աղյուսակը։

Սա Պյութագորասի հայտնի աղյուսակն է։ Ճանաչեցի՞ք։

Առաջին շարքում և սյունակում գտնվում են 1-ից մինչև 10-ը թվերը։ Մյուս թվերը ցույց են տալիս բազմապատկման աղյուսակը։ Օրինակ, եթե մենք վերցնենք 7 թիվը սյունից և 2-ը՝ տողից, ապա նրանց արտադրյալը հավասար կլինի այդ երկու թվերի շարունակող տողերի հատման թվին, այսինքն՝ 14-ին։

Բնականաբար, երեխան պետք է իմանա, թե ինչպես են գումարում և հանում թվերը։ Դրանից հետո նրան արդեն կարելի է պատմել այս հեշտ աղյուսակի մասին։

Այսպիսի աղյուսակը թույլ է տալիս երեխային մտածելով անել բազմապատկումը, այլ ոչ թե մեխանիկորեն անգիր սովորելով։ Այն ցույց է տալիս շատ բաներ և երեխային սովորեցնում է, որ  2 × 6 նույնն է, ինչ 6 × 2։

 

Երեխան աղյուսակում սիմետրիա է տեսնում, որն էլ զարգացնում է նրա տրամաբանությունը։ Նա փնտրում է փորձարկում, սովորում։ Ցույց տվեք այս աղյուսակը ձեր երեխաներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել