Այս պատմությունը տեղի ունեցավ 2015 թվականին: Կոլումբիայում այգեգործն իր հողի մեջ մի տակառ գտավ, որտեղ հայտնաբերեց 600 մլն դոլար: Միգուցե հեքիաթ է թվում, բայց Կոլումբիայում հնարավոր է պատահաբար գտնել նման տակառ․ չէ՞ որ դրանք կոկաինի արքա Պաբլո Էսկոբարինն են:

Կառավարությունը կարծում է, որ Էսկոբարի հարստությունը կարող է կազմել 50 մլրդ դոլար, որը նարկոբարոնը թաղել է Կոլումբիայի տարբեր հատվածներում: Այդ տարածքները նախկինում պատկանել են նրան, իսկ հիմա համարվում են պետության սեփականություն:

Այս տղամարդը գտավ գումարը և անմիջապես տեղեկացրեց ոստիկանությանը, որն այգեգործին ոչ մի գրոշ չտվեց գտածի համար։

Այնպես որ, եթե հայտնվեք Կոլումբիայում, ձեզ հետ բահ վերցրեք, միգուցե հենց դուք լինեք հաջորդ բախտավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել