Ռեյչլ Էվանսը մանկուց տիկնիկ դառնալու հիվանդագին հակում ունի: Մինչև 30 տարեկանը նա իրեն գոթ էր համարում, բայց ժամանակի ընթացքում հասկացավ, որ երջանիկ կարող է լինել իր գոթական մռայլ արտաքինը լիովին փոխելով:

Հիմա նա արդեն մի քանի միլիոն է ծախսել վիրահատությունների վրա և չի պատրաստվում սահմանափակվել այժմյան արդյունքներով: Նա ցանկանում է, որ իր դեմքը լրիվ կորցնի մկանայիկ շարժունակությունը և ստանա մի քիչ ամաչկոտ հայացք:

Թե ինչ միջոցով է նա ցանկանում դրան հասնել, հայտնի չէ, բայց իր ցանկություններում նա համոզված է լիովին:

Նրա միակ խնդիրը՝ կապված տիկնիկ լինելու հետ, մենակությունն է։ Նա երազում է հանդիպել իր Կենին, ով իրեն արժանի կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել