Բոլորն ունեն հաջողակ թվեր, որոնք նրանց ուղեկցում են կյանքի ընթացքում: Այդ թվերից գլխավորը կարելի է հաշվել և իմանալ ծննդյան թվի հիման վրա, այն շատ բան կարող է պատմել ձեր մասին: Այս թեմայի շուրջ մեծ ուսումնասիրություններ է անցկացրել նումերոլոգիայով զբաղվող գիտնական Ջեմմա Ֆրանկլինը:

Ձեր հաջողության թիվն իմանալու համար ուղղակի պետք է գումարեք ձեր ծննդյան ամսաթվի բոլոր թվերը: Իսկ հետո կարող եք տարբեր նումերոլոգիական հոդվածներում ընթերցել և իմանալ այդ թվի հետ կապված ամեն ինչ:

Օրինակ՝ Միկ Ջագգերը ծնվել է 1943 թվականի հուլիսի 26-ին: Նրա հաջողակ թիվը ստացվում է 2+6+7+1+9+4+3, հավասարվում է 32-ի: Հետո գումարում ենք իրար նաև ստացված թվի երկու նիշերն առանձին՝ 3+2, և ստանում 5: Հաշվեք ձեր թիվը և իմացեք ավելին: Եթե ձեր հաջողակ թիվն է.

1. Դուք այն մարդկանցից եք, որոնք փորձում են ունենալ հստակ ու կայուն հարաբերություններ: Դուք բնատուր լիդեր եք, բայց երբեմն չափից ավելին եք վերցնում ձեր ուսերին, ինչը ձեր մարմինն ու հոգին ուժասպառ է անում: Դուք ավելի համատեղելի եք մարդկանց հետ, ում թիվն է 4 և 9:

2. Դուք գտնվում եք ձեր սեփական աշխարհում և այնտեղ երջանիկ եք ինքներդ ձեզ հետ: Դուք խոցելի եք և նուրբ, ու ձեզ նեղացնելը հեշտ է: Բայց ձեր բախտը միշտ բերում է, եթե հարցը վերաբերում է փողին: Ձեր կողակիցը պետք է լինի ռոմանտիկ և քնքուշ: Լավ համատեղելի են 7 և 9 թվերով մարդկանց հետ:

3. Դուք իդեալիստ եք, որոնց համար կարևոր են ընկերությունը և շփումն անձնական հարաբերություններում այնքան կարևոր են, որքան սեքսուալ ներդաշնակությունը: Դուք չափազանց լուրջ և պահանջկոտ եք ինքներդ ձեր հանդեպ: Զարգացած ինտուիցիա ունեք և հեշտությամբ բացահայտում եք կեղծիքն ու սուտը:

Համատեղելի եք 5 և 6 թվեր ունեցող մարդկանց հետ:

4. Արտաքնապես սառը և զուսպ, իսկ ներքուստ մեղմ և քնքուշ մարդ եք: Բնավորությամբ սեփականատեր եք և ամեն գնով պահում ու պաշտպանում եք այն, ինչ ձերն է:

Նաև ունեք սովորություն աննկարագրելի շռայլ նվերներ անելու: Համատեղելի են 1 և 8 թվերի մարդկանց հետ:

5. Դուք չափազանց նվիրվող և ձեռնբաց եք: Նաև հակում ունեք ընկնելու հետաքրքիր և զվարճալի պատմությունների մեջ: Դուք միշտ դրական էներգիայով և բարեհամբույր եք, ունեք հումորի մեծ զգացում: Համատեղելի եք 5 և 3 թվերի հետ:

6. Դուք բավականին խանդոտ մարդ եք և ունեք բավականին լեցուն անձնական կյանք: Դուք շատ ակտիվ և կազմակերպչական հակումներով մարդ եք: Հաջողակ եք, և ձեզ մոտ վաղ թե ուշ ստացվում է ամեն ինչ: Համատեղելի եք 2 և 3-ի հետ:

7. Դուք շատերի համար համակրելի մարդ եք, ինքներդ շփվող եք, բայց շատ քչերին եք իրոք վստահում և անկեղծանում նրանց հետ: Բավականին զգույշ և խելացի եք: Համատեղելի են 4 և 6 թվերի հետ:

8. Դուք սիրում եք շքեղությունը: Սիրում եք վայելել կյանքը և արկածներ, բայց նաև նախընտրում եք, որ ձեր անձնական կյանքը լինի հստակ և կայուն: Համբերատար եք այլ մարդկանց հանդեպ, երբ խոսքը հարաբերությունների մասին է: Բայց նաև դառնում եք համառ, եթե կարծում եք, որ որևէ հարցում դուք եք ճիշտ:

Համատեղելի եք 1 և 6 թվերի հետ:

9. Դուք հարուստ երևակայության տեր մարդ եք: Նաև դուք բարեխիղճ անձնավորություն եք: Երբ խոսքը սիրո մասին է, ձեր բանականությունը հաղթում է սրտին: Բայց, իհարկե, դա չի նշանակում, որ դուք չունեք զգացմունքայնություն և կիրք: Համատեղելի եք 1 և 9 հաջողակ թվեր ունեցող մարդկանց հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել