Շարունակելով մեծն ռեֆորմատորի թեման: Քնած Ցխինվալը հրետանային կրակի տակ առնելը ներվո՞ւմ է Սաակաշվիլիին: Բա էդ խաղաղ օս կանայք ու երեխաները մե՞ղկ չէին, թե՞ պարտադիր պետք է մուսուլման ծայրահեղականները Փարիզի մեջտեղը մի բան անեն, որ մեղկաք: Իսկ մոտ 2000 վրացի զինվորականի մարտի դաշտում պառկացնե՞լը: Մի բան է տարօրինակ. ո՞նց կարելի է լուրջ վերաբերվել մեկին, ով իր ղեկավարած պետությունը տարել է ռազմական ֆիասկոյի: Ամերիկյան փողերով ապակուց քաղմաս սարքելը, գայիշնիկներին ու ժեկի պետերին կարգի հրավիրելը (ամերիկյան աշխատավարձերով) դարձավ մեծագույն հերոսությո՞ւն: Թե բա՝ իրենից առաջ էսպես էր, էնպես էր... Նույնն է, որ էս դարում մի տեղ մարդ ուտելը արգելեն, ասես` վայ, գիտեք ինչ հերոսություն է, մարդակերությունն արգելվեց:
Ու մեկ էլ լրջագույն հերոսություն է հրաժարվել էն պետության քաղաքացիությունից, որը հենց ինքն է ղեկավարել ու, ինչպես ընդունված է ասել, պետություն դարձրել: Այ խնդիրը հասկանալու համար, թե ինչո՞ւ իր կուրատորները ստիպեցին իրեն գնալ այդ քայլին ու մեկ այլ երկրում գուբերնատոր աշխատել, հետո ակտիվիստական որակների ընդդիմություն, պետք է տնտղել 2008-ի պատերազմի մի քանի լուրջ դրվագներ: Օրինակ` ամերիկյան էլիտայի ո՞ր թևն էր Սաակաշվիլուն երաշխավորել, որ ռուսները տեղներից չեն շարժվելու: Ամերիկյան էլիտայի ո՞ր թևն ինչ պայմանավորվածություն ուներ ռուսական էլիտայի ո՞ր թևի հետ ու ինչու՞ և ու՞մ պատճառով այդ պայմանավորվածությունները չաշխատացին: Ու հենց պարզվի, թե ռուսական 40-րդ բանակին զորանոցներից դուրս գալու և Մազդոկից մարտական ավիացիայի թռիչքների հրամանը ո՞վ է տվել (այդ ժամանակվա ՌԴ վարչապե՞տը, թե՞ նախագահը), լիքը բան իր տեղը կընկնի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել