Մեր ժամանակներում մարդիկ այնքան են ձգտում օգտակար ու խելացի իրեր ունենալ, որ անհրաժեշտություն է առաջանում ձեռք բերել որևէ անօգուտ իր:

Այդպիսի իրերից է Useless Box-ը՝ անօգուտ տուփը: Դա հրաշալի խաղալիք է, որն այնքան էլ թանկ չէ: Այն հրաշալի խաղալիք է դառնում մարդկանց համար, ովքեր հոգնել են առօրյա իրերից:

Այն իրենից ներկայացնում է հասարակ ուղղանկյուն տուփ: Իր վերևի հատվածում ունի միացնելու և անջատելու սեղմակ: Մնում է այն միացնել, սակայն դա անհնար է դառնում, քանի որ տուփը սկսում է դիմակայել այդ ֆունկցիային: Մի խոսքով՝ իրոք անիմաստ և անօգուտ իր է, որն ուղղակի հանում է սթրեսը և զվարճացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել