Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբ նահանգում, հայտարարված դե-էսկալացիոն գոտում մշտադիտարկում իրականացնելու նպատակով հունվարի 29-ի գիշերը շրջան է մուտք գործել թուրքական ռազմական ավտոշարասյուն՝ կազմված շուրջ 100 միավորից: Տարածված տեղեկատվության համաձայն՝ թուրքական զրահատեխնիկային փոխադարձ համաձայնությամբ ուղեկցել են Սիրիայում «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման ճյուղավորման՝ «Հայա Թահրիր ալ-Շամի»(ՀԹՇ) զինյալները: Մինչդեռ խախտելով հռչակված նպատակը թուրքական միավորումը փորձել է շարժվել է դեպի Հալեպ նահանգի հարավ՝ ռազմավարական նշանակության Թալ ալ-Էյս լեռան շրջան, որի նպատակն է կանխել սիրիական կառավարական ուժերի առաջխաղացումն Իդլիբի նահանգում:

No automatic alt text available.

Մի շարք աղբյուրների համաձայն՝ վերոնշյալ ուղղությամբ թուրքական ԶՈւ-ի առաջխաղացումը կանխվել է նախ սիրիական հրետանու կողմից արձակված կրակի, ապա նաև՝ ռուսական օդուժի ավիահարվածների հետևանքով:

Սիրիայի տարածքում թուրքական ԶՈւ-երի վերոնշյալ տեղաշարժերը և սիրիական ու ռուսական կողմերի կտրուկ արձագանքները փաստում են այն մասին, որ Անկարայի գործողությունների համար առկա են կանխավ նշված «կարմիր գծեր», որոնց խախտման պարագայում պատասխան գործողությունները հնարավոր են ոչ միայն հռետորաբանական և քաղաքական հարթություններում:

Հ.Գ.1 Գրառման շրջանակներում ներկայացված իրավիճակը շատ ավելի մատչելի կերպով պատկերված է կցված քարտեզում:

Հ.Գ. 2 Թուրքական զրահատեխնիկայի տեղաշարժերի դեմ իրականացված կանխիչ գործողությունները սիրիական հակակառավարական մի շարք խմբավորումներ ներկայացրել են որպես իրենց զինյալների կողմից ոգևորության դրսևորում՝ արտահայտված տարբեր զինատեսակներից արձակված կրակահերթերի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել