Դեռևս խորհրդային տարիներին հայերն իրենց որդիներին Նժդեհ էին անվանակոչում՝ ի պատիվ մեծն Գարեգին Նժդեհի: Շատ եմ հանդիպել մարդկանց, որոնց անունները անձնագրով այլ են, բայց շրջապատում հենց Նժդեհ են ասել․ քանի որ մարդիկ փորձել են խուսափել խորհրդային կարգերի հետապնդումից, ծննդականում այլ անուն են գրել տվել, բայց իրականում Նժդեհ են անվանակոչել...
Հիմա մեր ոխերիմ բարեկամը, չգիտես ինչու, վախենում է անգամ Նժդեհի արձանից: Որքան ինձ հայտնի է, Գարեգին Նժդեհը ռուսների դեմ ոչինչ չի ունեցել, նրա գիտակցական կյանքի ողջ պայքարը եղել է հայի թշնամու դեմ, եղել է թուրքի դեմ: Ուղղակի մեր ոխերիմ բարեկամին մի կերպ պետք է հասկացնենք, որ եթե այսօր ունենք Արցախ, ապա դա ի պատիվ հենց Նժդեհի է, քանի որ հենց Նժդեհը Սյունիքը դարձրեց անառիկ բերդ, որը մնաց որպես ոսկոր Թուրքիայի կոկորդին... Մի խոսքով՝ Գարեգին Նժդեհը ոչ միայն սպարապետ է, այլ՝ նաև ազգային հերոս...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել