Սիեթլում հունվարի 22-ին բացվեց Amazon Go-ի առաջին խանութը, որն առանց դրամարկղի և վաճառողների է աշխատում: Ամերիկացի լրագրողներն արդեն փորձել են այնտեղից ինչ-որ բան գողանալ, բայց ապարդյուն:

Խանութի մուտքը հնարավոր է միայն QR-կոդի ճանաչման միջոցով, որը ստեղծում է Amazon Go-ն հեռախոսի վրա: Այդ պահից հաճախորդի ներկայությունը խանութում ձայնագրվում և տեսագրվում է տեսախցիկներով: Տեսախցիկները բավականին շատ են և կարողանում են ֆիքսել յուրաքանչյուր խորանարդ մետրը:

Տեսագրությունը մշակվում է հատուկ ծրագրով, որ ֆիքսում է հաճախորդներին և նրանց վերցրած ապրանքը: Հենց հաճախորդը վերցնում է որևէ իր, այն ավտոմատ ավելանում է վիրտուալ զամբյուղի մեջ:

Բացի այդ՝ կա նաև քաշի ստուգող սարք, որ կարգավորում և հետևում է պահարանի մթերքի քաշին, այնպես որ, միանգամից երկու իր արագ վերցնել հնարավոր չի լինում:

Խանութում վաճառողներ չկան, բայց կան մարդիկ, ովքեր կատարում են պահարանների պակասած մթերքի հավելում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել