Ինտիմ կյանքին վերաբերող նուրբ փաստեր

Էրեկցիա ունենում են նույնիսկ նորածինները

Ոչ միայն հասուն տղամարդիկ, այլև անչափահասները, փոքրիկ տղաները, նույնիսկ մոր արգանդում գտնվող դեռ չծնվածները կարող են էրեկցիա ունենալ: Բժիշկները դա համարում են բնականոն երևույթ:

Առավոտյան էրեկցիայի մասին

Որպես կանոն, էրեկցիան առաջանում է «արագ քնի» ընթացքում, և այն կարող է տեղի ունենալ ոչ միայն առավոտյան, այլ նաև գիշերվա ընթացքում մի քանի անգամ: Առողջ տղամարդու մոտ գիշերվա ընթացքում կարող է լինել 4-5 էրեկցիա:

Կանանց մոտ նույնպես դա կարող է լինել

Այո, երբեմն, երբ արյունը լցվում է կնոջ սեռական օրգանները, կանայք նույնպես նմանատիպ մի բան են զգում:

Լիքը միզապարկը նույնպես էրեկցիա կարող է առաջացնել

Գիշերային էրեկցիայի պատճառը ողնուղեղի վրայի նյարդերն են: Քանի որ միզապարկի համար «պատասխանատու» նյարդերը նույնպես նույն շրջանում են գտնվում, լիքը միզապարկը կարող է ազդել էրեկցիա առաջացնող նյարդերի վրա:

Image result

«Մարզասրահ» առնանդամի համար

Էրեկցիան ամրացնում է առնանդամի հյուսվածքները՝ հարստացնելով այն թթվածնով: Այնպես որ, քանի դեռ տղամարդը քնած է, նրա առնանդամը «մարզասրահում» մարզվում է:

Օգնում է էրեկցիայի խանգարման ախտորոշմանը

Տղամարդու մոտ էրեկցիայի խանգարման պատճառները որոշելիս հետևում են առավոտյան էրեկցիայի հաճախականությանը: Օրինակ, եթե նա սեռական հարաբերության ժամանակ չի կարողանում էրեկցիա ունենալ, բայց առավոտյան ունենում է, ուրեմն՝ խնդիրը հոգեբանական է:

Image result

Տեստոստերոնի պակասը՝ էրեկցիայի բացակայության պատճառ

Եթե մի քանի ամիս շարունակ տղամարդն առավոտյան չի ունենում էրեկցիա, նշանակում է տեստոստերոնի ցածր մակարդակ: Դա լուրջ առիթ է բժշկի այցելելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել