Microsoft-ի հիմնադրի կարծիքով մենք ոչ-մի կերպ չենք կարող ազդել նրա վրա, որ արհեստական ինտելեկտն աստիճանաբար ավելի ու ավելի է ներգրավվելու կյանքի բոլոր ոլորտներ, սակայն դա անհրաժեշտաբար չի հանգեցնի մասսայական անգործության: Հնարավոր է, որ մարդիկ պարզապես սկսեն ավելի շատ հանգստանալ և օգնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Այդ մասին գրում է FOX Business-ը:

Ըստ Բիլ Գեյթսի՝ եթե արհեստական ինտելեկտը խլի աշխատատեղերը ամերիկացիների մեծ մասիս, ապա դա կնպաստի երկրի տնտեսական վերածննդին: ԱԻ-ի կիրառմամբ արտադրողականությունը կրկնակի անգամ արդյունավետ կդառնա, ինչը նշանակում է, որ ավելի քիչ աշխատուժ կպահանջվի: Բայց դա չի նշանակում, որ հարկ կլինի մասայաբար աշխատանքից հեռացնել մարդկանց. գուցե շաբաթվա մեջ հանգստյան օրերի քանակը կավելանա կամ կերկարի տարեկան արձակուրդը:

Բացի այդ կարելի կլինի հեղինակավոր դարձնել սոցաշխատողի մասնագիտությունը, որպեսզի բոլոր զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներն ունենան իրենց սեփական դաստիարակին մանկավարժին, ով իրենց կօգնի սոցիալականացվել: Ինչպես նաև աշխատատեղեր կձևավորվեն տարեց մարդկանց խնամելու ոլորտում:

«Մենք պետք է համոզված լինենք, որ արհեստական ինտելեկտի ներդրման հետևանքով աշխատանքից զրկված բոլոր մարդիկ հնարավորություն կստանան վերապատրաստում անցնել և նոր մասնագիտություն ձեռքբերել,- վստահ է Microsoft-ի հիմնադիրը,- Մոտակա 20 տարում աշխարհում փոփոխությունները կիրականանան այնքան արագ, որքան երբեք նախկինում»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել