Ingredients
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք խմորը: Ձվերն ու շաքարավազը հարում ենք մինչ սպիտակելը, ինչից հետո ավելացնում ենք մեղրը: Այս ամենից հետո լցնում ենք մաղած ալյուրն ու սոդան և լավ խառնում ենք:
- Խմորը բաժանում ենք 3 հավասար մասի, յուրաքանչյուրը դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե:
- Դնում ենք ցանցի վրա և հովացնում:
- Պատրաստում ենք կրեմը: Կարագն ու շաքարավազը հարում ենք, ավելացնում ձվի դեղնուցները կրկին հարում ենք և լցնում թթվասերը:
- Հարում ենք մինչև համասեռ զանգվածի ստացումը:
- Շերտերը հերթով կրեմապատում ենք և դնում իրար վրա:
- Ընկույզները բլենդերով մանրացնում ենք և լցնում տորթի վրա:
- Վրան ցանում ենք քերած շոկոլադը:
- Ահա և վերջ:
Շատ համեղ մեղրով տորթ , որին յուրահատուկ համ են հաղորդում ընկույզն ու շոկոլադը
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%B7%D5%B8%D5%AF%D5%B8%D5%AC%D5%A1%D5%A4%D5%A5-%D5%BF%D5%B8%D6%80%D5%A9-%D5%B0%D6%80%D5%A1%D5%B7%D6%84/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել