Ծնվելիս մեզ ոչ մեկ չի տալիս գրավոր ուղեցույց, թե ինչպես ճիշտ ապրել կյանքը: Գոյություն չունի կախարդական բանաձև, թե ինչպես լինել մարդ, սակայն կա որոշակի օրենքներ, որոնք միանշանակ կարող են օգնել մեզ պատվով անցնել մեր աշխարհիկ կյանքի ճանապարհը: Երևի իդեալական կլիներ, եթե դրանք դառնային առաջնահերթություն մարդկային ցեղի բոլոր ներկայացուցիչների համար:

Եվ այսպես՝ կյանքի 9 օրենք, որոնք հայտնաբերվել են հին սանսկրիտյան ձեռագրերում, բայց դրանք մինչև հիմա արդիական են, և, ինչպես երևում է, դուրս են ժամանակի տիրապետությունից․

Օրենք 1․ Ձեր ֆիզիկական մարմինը Ձեզ է տրվում ամբողջ կյանքի համար

Հնարավոր է՝ Ձեզ դուր չի գալիս Ձեր մարմինը, բայց այն ձերն է ընդմիշտ: Այդ պատճառով դուք պետք է այն ընդունեք այնպիսին, ինչպիսին որ կա:

Օրենք 2․ Ձեզ կուսուցանեն բազմաթիվ դասեր

Ոչ ոք չգիտի կյանքի և Տիեզերքի բոլոր գաղտնիքները: Կյանքը փորձի անընդհատ ձեռքբերում է, և ամեն օրը նոր դաս է: Այդ դասերը որակյալ սովորելու ունակությունը հենց այն բանալին է, որը հետզհետե բացում է կյանքի գաղտնիքները:

Օրենք 3․ Դիտարկեք ձեր սխալները, ինչպես դասեր

Ձեր աճն ու զարգացումը՝ իրականում սխալների, անհաջողությունների և բացթողումների շարք է, և հենց այդ պատճառով դուք պետք է պատրաստ լինեք դրանց։ Թևաթափ մի եղեք և մի ընդունեք դրանք որպես իրականություն և անխուսափելիություն։ Իսկ ավելի ճիշտ՝ ընդունեք որպես անգին դաս… շատ դասեր։ Ծիծաղեք սեփական անհաջողությունների վրա և փորձ կուտակեք։

Օրենք 4. Դասը կկրկնվի այնքան, քանի դեռ դուք այն չեք սերտել

Կյանքի դասերը կրկնվում են շատ անգամներ, քանի դեռ դուք դրանք չեք սերտել։ Խոչընդոտները կհայտնվեն կրկին ու կրկին, եթե դուք Ձեր գործողություններից եզրահանգումներ չանեք։ Խոստովանեք, որ Դուք հանգամանքների զոհ չեք, և այն, ինչ տեղի է ունենում Ձեզ հետ, Ձեր ձեռքի գործն է։ Մեղադրել ուրիշներին սեփական սխալների համար՝ ժխտում է։ Միայն Դուք եք պատասխանատվություն կրում սեփական գործողությունների համար։

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել