Այսօր, ժամը 18:00-ին ԱԻն փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շինարարների փողոցի 9-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել՝ 1950 թ. ծնված Գ. Հ.-ի դին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել