Life.panorama.am-ը գրում է.
Հանրային հեռուստաընկերության նոր` «Տանդեմ» սիթքոմը, որի մասին Life.panorama.am-ն առաջինն է պատմել, շուտով եթերում կլինի:
Ինչպես արդեն նշել ենք, սիթքոմում առաջին անգամ հումորային ժանրում կներկայանա դերասանուհի Սոֆյա Պողոսյանը, ով Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է առաջարկը ընդունելու եւ իր հերոսուհու մասին:
 
Սոֆյան նշեց, որ նախկինում հաճախ է տարբեր սիթքոմներից նկարահանվելու առաջարկ ստացել, սակայն մշտապես մերժել է, քանի որ կերպարի կամ այլ հարցերում մշտապես ինչ-որ մի բան իր ստով չի եղել: Իսկ այս դեպքում գոհացնող պատճառները շատ
են եղել:
«Առաջարկը ստացա ռեժիսոր Արման Նշանյանից, եւ քանի որ միասին աշխատելու փորձ ունեինք եւ գիտեի նրա հնարավորությունները, բացի այդ նաեւ ծանոթացա սցենարին, որոշեցի համաձայնել»,- նշեց Սոֆյան:
Մեր զրուցակցի խոսքով` այս սիթքոմն իր տեսակով տարբերվում է դաշտում գործող նախագծերից:
«Այստեղ հաստատ չենք տեսնի պրիմիտիվ հումոր: Այն տարբերվում է իր ոճով, որն էլ ինձ գրավեց: Այստեղ երեւույթներին այլ ուղղությամբ են նայում, ինչը շատ հետաքրքիր է»,- հավելեց նա:
 
Խոսելով իր հերոսուհու մասին` Սոֆյան պատմեց.
«Նման կերպար երբեք չեմ խաղացել եւ որպես դերասանուհի` դա ինձ շատ գրավեց: Հիմա հնարավորություն ունեմ ներկայանալու այլ կերպ, որը հեռուստադիտողի համար նորություն կլինի: Ես մարմնավորում եմ Մայրանուշին, նա մոդել է: Հետաքրքիրն այնն է, որ այստեղ մոդելին այլ կերպ է ներկայացվում, շեշտը դրված չէ սեքսուալ արտաքինի կամ նման այլ բաների վրա: Սիթքոմը ունի չորս գլխավոր հերոսներ, որից մեկը հենց Մայրանուշն է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել