Tert.amLife-ը գրում է.
Դերասան Արման Գևորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, որ Կամիլն իրեն ջնջել է ֆեյսբուքյան ընկերների ցանկից այն բանից հետո, երբ ինքը հավանել է կերպարը քննադատող գրառում։
 
«Կամիլը ջնջեց ինձ )) Արսենը չէ, Կամիլը… Արսենը տենց բան չէր անի )) Կամ Արսենի ներսում բուն դրած Կամիլը)) Ու չեմ կարծում նրա համար, որ դռուգներում ասենք տեղ բացեր ՆՈՐՄԱԼ ՀԱՅ ՏՂԱ պրոֆիլի հայտը ընդունել կարողանալու նպատակով»,– իր գրառման մեջ նշել էր դերասանը։
 
Կարճ ժամանակ անց, սակայն, Արմանը որոշել է ջնջել գրառումը։
 
Tert.am Life–ը նրանից հետաքրքրվեց` արդյոք խոսել են Արսենի հետ և դա է պատճառ դարձել, որ ջնջի գրառումը։ Նա ասաց, որ Արսենի հետ չեն խոսել, իսկ գրառումը ջնջել է, քանի որ նկատել է, որ այն սկսում է լայն տարածում գտնել։ Արմանի խոսքով` չգիտեր, որ այն արդեն հասցրել է տեղ գտնել լրատվամիջոցներում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել