Life.tert.am-ը գրում է.

Հեռուստամեկնաբան Արտյոմ Կարապետյանը կնոջ` դերասանուհի Յուլյա Ֆինկի հետ օրերս է վերադարձել ԱՄՆ–ից, որտեղ նրանք առաջին անգամ էին։ Սա այն ճամփորդական փաթեթն էր, որն Արտյոմը նվիրել էր Յուլյայի տարեդարձին։ Արտյոմին և Յուլյային ԱՄՆ էր տարել ոչ միայն տուրիստական հետաքրքրասիրությունը։ 18 տարվա ընդմիջումից հետո հաղորդավարը հանդիպել է իր ծնողներին և, վերջապես, ծանոթացրել կնոջ` Յուլյայի հետ։

Tert.am Life–ի հետ զրույցում Արտյոմը պատմել է զգացմունքային հանդիպման և երազանքների երկիր համարվող Ամերիկան բացահայտելու մասին։

«Շատ հուզիչ, ես կասեի` պատմական հանդիպում էր։ Երբ նոր ես բաժանվում, սկզբում շատ ես կարոտում, հետո կարոտում ես, իսկ հետո գալիս է մի շրջան, երբ կարոտում ես, սակայն չես զգում դա։ Սովորում ես այդ կարոտին։ Թվում է` նույնիսկ կարող ես ապրել այդպես, սակայն երբ կայանում է հանդիպումը, հասկանում ես, որ այդպես չէ։ Հանդիպումից հետո ավելի դժվար է։ Ես չեմ կարող նկարագրել` ինչ զգացողություններ եմ ունեցել։ Ինձ թվում էր` շատ բան է փոխվել. ես կարծում էի` իրենք են փոխվել, իրենց թվում էր` ես եմ փոխվել, սակայն ընդամենը մի քանի ժամ անց, տպավորություն էր, որ չենք ունեցել այդ տարիների բաժանումը»,– պատմեց  նա։

 

Խոսելով ծնողների հետ կնոջ ծանոթության մասին` Արտյոմն ասաց, որ սա նրանց առաջին հանդիպումն էր, մինչև այդ հեռախոսով էին շփվել։ «Յուլյան մի քիչ մտավախություն ուներ, որ ավելի շատ ինձ են սպասում, ավելի շատ ինձ ուշադրություն կդարձնեն, սակայն այդպես չեղավ։ Իհարկե, ավելի շատ ինձ էին սպասում, սակայն իրենց հանդիպումն էլ էր շատ կարևոր ու հետաքրքիր։ Տպավորություն էր` ճանաչում են իրար, միանգամից մերվեցին։ Օտարություն չզգացին ո՛չ ծնողներս, ո՛չ Յուլյան,– պատմեց Արտյոմն ու հավելեց, որ մինչև  հրաժեշտը շատ ջերմ հարաբերություններ էին ձևավորվել կնոջ ու ծնողների միջև,– Նրանք հրաժեշտ տվեցին Յուլիային արդեն որպես դստեր, հարազատ մարդու։ Եթե սկզբում կար այն զգացողությունը, որ ես ավելի հարազատ էի, վերադառնալիս այդ զգացողությունը  չկար։ Ձևավորվել էր մեծ ընտանիքի զգացողությունը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել