Ասում են՝ յուրաքանչյուր մարդ ունի իր հաջողակ թիվը, որը կյանքի տարբեր փուլերում կարող է նրան օգնել՝ հասնելու հաջողությունների։ Անգամ մի ողջ գիտություն կա, որն ուսումնասիրում է թվերի ու օբյեկտիվ իրականության մեջ տեղի ունեցող իրադարձությունների կապը։ Այն կոչվում է նումերոլոգիա։

Իսկ նումերոլոգ Ջեմմա Ֆրանկլինը ներկայացրել է, թե ինչպես կարող եք յուրաքանչյուրդ գտնել ձեր հաջողակ թիվը։

Image result for numerology

Ամեն ինչ շատ պարզ է։ Ընդամենը իրար ավելացրեք ձեր ծննդյան օրվա, ամսվա և տարեթվի բոլոր թվանշանները, հետո նույնը կատարեք ստացվածի հետ, մինչև որ ստացված թիվն ընկած լինի 1-ից 9-ի միջև։ Ենթադրենք՝ ծնվել եք 16/04/1955-ին, ուրեմն պետք է անեք հետևյալը՝ 1+6+0+4+1+9+5+5, ինչը հավասար է 31-ի։ Այնուհետև պետք է անեք հետևյալը՝ 3+1=4: Ձեր հաջողակ թիվը 4-ն է։

Իսկ ահա, թե ինչ նշանակություն ունի յուրաքանչյուր հաջողակ թիվը։

Եթե ձեր հաջողակ թիվը 1-ն է, ապա դուք ի ծնե օժտված եք առաջնորդին հատուկ բնավորության գծերով, իսկ սիրո հարցում միշտ անդավաճան եք և միշտ փորձում եք հաստատել երկարատև հարաբերություններ։ Ձեզ ամենաշատը համապատասխանում են այն մարդիկ, որոնք հաջողակ թիվը 4-ը կամ 9-ն է։

Եթե ձեր հաջողակ թիվը 2-ն է, ապա դուք խաղաղ ու հանգիստ մարդ եք, սակայն ձեզ նեղացնելը շատ հեշտ է, քանի որ շատ զգայուն եք։ Գումարի հարցում ևս հաջողակ եք։ Ձեզ համապատասխանում են այն մարդիկ, որոնց հաջողակ թիվը 7-ը կամ 9-ն է։

Image result for successful people

Եթե ձեր հաջողակ թիվը 3-ն է, ապա դուք իդեալիստ եք, ով կարծում է, որ ընկերական հարաբերություններն ամեն ինչից վեր են։ Ձեզ ինտուիցիան շատ լավ է զարգացած։ Ձեզ համապատասխանում են այն մարդիկ, որոնց հաջողակ թիվը 5-ը կամ 6-ն է։

Եթե ձեր հաջողակ թիվը 4-ն է, ապա դուք հաճելի մարդ եք, ում հետ երբեք չեք ձանձրանա։ Սակայն երբեմն ձեր չափազանց նրբանկատությունը կարող է ձեզ վնասել։ Ձեզ համապատասխան են այն մարդիկ, որոնց հաջողակ թիվը 1-ը կամ 8-ն է։

Եթե ձեր հաջողակ թիվը 5-ն է, ապա դուք առատաձեռն մարդ եք, ով պատրաստ է նաև իսկ վերջին կոպեկը տալ կարիքավորին։ Նաև շատ ընկերասեր ու հումորով եք։ Ձեզ համապատասխանում են այն մարդիկ, որոնց հաջողակ թվերն են 5-ը կամ 3-ը։

Եթե ձեր հաջողակ թիվը 6-ն է, ապա դուք մի փոքր նախանձկոտ եք, սակայն ոչ խանդոտ։ Ֆիզիկապես ակտիվ եք և վարում եք ակտիվ սոցիալական կյանք։ Ձեզ համապատասխանում են այն մարդիկ, որոնց հաջողակ թիվը 2-ը կամ 3-ն է։

Image result for successful people

Եթե ձեր հաջողակ թիվը 7-ն է, ապա դուք խարիզմատիկ մարդ եք, ու գրեթե բոլորը սիրում են ձեզ։ Շատ կազմակերպված ու բծախնդիր եք ցանկացած հարցում։ Ձեզ համապատասխանում են այն մարդիկ, որոնց հաջողակ թիվը 4-ը կամ 6-ն է։

Եթե ձեր հաջողակ թիվը 8-ն է, ապա դուք սիրում եք ճոխ ու շքեղ բաներ։ Սիրային կյանքում հավատարիմ եք նրան, ում սիրում եք, իսկ առհասարակ շատ նպատակասլաց ու հաստատակամ եք։ Ձեզ համապատասխանում են այն մարդիկ, որոնց հաջողակ թիվը 1-ը կամ 6-ն է։

Եթե ձեր հաջողակ թիվը 9-ն է, ապա դուք պայծառ և ուրախ մարդ եք, ով ամեն ինչում փորձում է տեսնել միայն դրականը՝ հեռացնելով բացասականը։ Ձեզ կառավարում է ոչ թե սիրտը, այլ՝ ուղեղը։ Ձեզ համապատասխանում են այն մարդիկ, որոնց հաջողակ թիվն է 1-ը կամ 9-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել