Վերջին տարիներին հաճախ են լինում դեպքեր, երբ բջջային հեռախոսները պայթում են։ Անգամ մեղադրանքներ են հնչեցվել հեռախոսներ արտադրող ընկերությունների դեմ՝ դրանցում ոչ ապահով մարտկոցներ տեղադրելու համար։ Որոշ ավիաընկերություններ էլ արգելում էին ուղևորներին իրենց հետ ինքնաթիռ մտցնել Samsung Galaxy Note 7 հեռախոս, քանի որ հենց այդ մոդելն էր ամենահաճախ պայթողը։

Related image

Օրեր առաջ Չինաստանի խանութներից մեկում, երբ մի մարդ նոր մարտկոց էր գնում իր համար, մարտկոցը պայթել է։ Իրականում նա ատամով որոշել էր փորձել՝ արդյոք մարտկոցն իրակա՞ն է, թե՞ պատենտ է։ Չնայած հարց է առաջանում՝ արդյոք արդարացվա՞ծ է ապրանքի իսկությունը ճշտելու համար այն ատամով փորձելը, սակայն, այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ մարտկոցը պայթել է, ինչն այն արտադրողի մեղքն է։

Խանութի տեսախցիկները ֆիքսել են այս պահը։ Ահա տեսանյութը, որը միլիոնավոր մարդիկ են արդեն դիտել․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել