Ենթադրվում է, որ սեքս-տիկնիկների այսպիսի տարածումը սկանդալային հետևանքներ կարող է թողնել: Կան կարծիքներ, որ դրանցից հետո տղամարդիկ կանանց կվերաբերվեն ավելի պոռնոգրաֆիկ և չեն սպասի սեռական հարաբերության փոխադարձ համաձայնությանը: Կան նաև հակառակ կարծիքներ, որ դրանք կօգնեն այն մարդկանց, ովքեր չեն կարողանում նորմալ հարաբերություններ ստեղծել: Բայց հիմա այդ տիկնիկների ստեղծողներն աշխատանքեր են տանում դրանց մանկական տարբերակների վրա, քանի որ կարծում են, որ այդ դեպքում պեդոֆիլները կսկսեն օգտագործել տիկնիկներ և այլևս չեն վնասի երեխաներին:

Այս գաղափարը դեռևս քննարկման փուլում է և նախատեսում է ուսումնասիրություն՝ ապացուցելու համար, որ այն իրականացնելու դեպքում երեխաների անվտանգությունն արդեն ապահովված կլինի: Սակայն պրոֆեսոր Քեթլին Ռիչարդսոնը երկարատև ուսումնասիրությունից հետո հայտարարեց, որ պեդոֆիլները զգացմունքներից զուրկ մարդիկ են, և ոչ մի ռոբոտ կամ տիկնիկ չի կանխարգելի նրանց միտումներն ու քայլերը: Շուտով՝ բոլոր ուսումնասիրություններից հետո, պարզ կդառնա՝ կարտադրվեն տիկնիկները, թե ոչ: Հոգեբանները ևս վախենում են և ավելի շատ հակված են այն մտքին, որ այլասերված տամարդկանց կարող են չբավարարել երեխայի տեսքով անշունչ տիկնիկները և նրանք կրկին վերադառնան անչափահասներին վնասելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել