Շաքարի՝ չափից դուրս գործածումը բացասաբար է ազդում արյունատար համակարգի վրա և կարող է հանգեցնել ներքին օրգանների աշխատանքի խանգարման: Այս եզրակացությանն են հանգել Կոպենհագենի համալսարանի սննդագետները։ Նրանց աշխատանքը հրապարակել Է The Copenhagen Post-ը:

Հետազոտությանը մասնակցել են տղամարդիկ, որոնք օրական 225 գրամ շաքար են գործածել երկու շաբաթվա ընթացքում: Գիտափորձի սկզբում և վերջում բժիշկները կամավորների մոտ չափել են ոտքերի արյան մատակարարման մակարդակը:

Աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ վերջույթներում արյան ստացումը 17 տոկոսով նվազել է: Ըստ որում՝ սննդագետները համոզված են, որ արյան անբավարար առհոսքից նաև տուժում են կարևոր ներքին օրգանները, ինչպես ուղեղը և սիրտը: Բժիշկներն ընդգծում են, որ չափազանց կարևոր է հետևել, թե մարդն ինչ է ուտում և խմում: «Ժամանակ առ ժամանակ կես լիտր կոլան ձեզ ոչ մի վնաս էլ չի հասցնի, եթե դուք առողջ սնունդ եք գործածում և հավասարակշռված սննդակարգ ունեք»,- ասում է հետազոտության համահեղինակ Յուլվա Հելսթենը:

«Սակայն, եթե դուք չարաշահեք շաքարը, ինչպես մեր փորձարկվողները, 14 օրվա ընթացքում ձեր արյան շրջանառությունը կհամապատասխանի այն բանին, ինչ մենք տեսնում ենք 65-ից բարձր տարիքի որոշ տղամարդկանց մոտ»,- ընդգծել է պրոֆեսորը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել