Մարդկանց մեծ մասն օրը սկսում է տաք սև սուրճով: Կան այնպիսիք, որ նույնիսկ կախվածություն ունեն: Բայց, իհարկե, խելամիտ քանակով սուրճն օգտակար է օրգանիզմի համար: Հիվանդություններ կան, որոնք կարելի է կանխել սուրճի միջոցով:

Լյարդի ցերոզ

Սուրճն իհարկե դեղամիջոց չէ ցերոզի համար, բայց օրվա մեջ երկու գավաթը կարող է նախապես կանխարգելել հիվանդությունը 44%-ով:

2-րդ կարգի դիաբետ

Այն կարող է կանխարգելել նաև դիաբետը:

Սրտանոթային խանգարումներ

Ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունները հաստատում են, որ սուրճի ամենօրյա օգտագործումը կարող է իջեցնել սրտանոթային խնդիրների հավանականությունը:

Ալցհեյմերի հիվանդություն

Վերջերս հստակ հայտարարվեց, որ օրվա մեջ երեք բաժակ սուրճը կարող է կանխել մեծահասակների մոտ Ալցհեյմերի հիվանդության զարգացումը, անգամ եթե նրանք սկսել են արդեն հիշողության խնդիրներ ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել