Քաշի նվազեցումը երկար ժամանակ է պահանջում, սակայն կարող է գալ պահ, երբ օրգանիզմն այլևս չի այրում ճարպերը։ Fithacker.ru-ն գրում է, որ գոյություն ունի 3 պարզ քայլ, որոնք կարող եք ձեռնարկել՝ օրգանիզմն ակտիվացնելու և նիհարելու համար։

Հարկավոր է հաշվի առնել բացասական դերը, որ ունենում է ածխաջրերի չարաշահումը։ Մեծ քանակով շաքար պարունակող մթերքի օգտագործումը հեշտ էներգիա է ապահովում, որն օրգանիզմն օգտագործում է՝ կուտակված ճարպերը այրելու փոխարեն։ Այդ պատճառով նիհարելու ընթացքում հարկավոր է ճիշտ ածխաջրեր ընտրել։

Մրգային հյութերը փոխարինեք ջրով, կիտրոնաջրով կամ խոտաբույսերով թեյերով։ Խնդիրն այն է, որ խանութներում վաճառվող մրգային հյութերը մեծ քանակով շաքար են պարունակում։ Հարկավոր է նաև սննդակարգում մեծացնել օգտագործվող բանջարեղենի քանակը. դրանց վերամշակման համար բավական էներգիա է օգտագործվում, ինչը հարկավոր է ավելորդ քաշից ազատվելու համար։

Ուշադրություն դարձեք ֆիզիկական մարզումներին։ Վարժություններ անելիս քաշ ավելացրեք, ինչը կխթանի ճարպային կուտակումների այրումը։

Նույնիսկ 30 րոպե տևող մարզումը կօգնի մարմնին մկանային զանգված ձեռք բերել, ակտիվացնել ճարպային կուտակումների այրման գործընթացը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել