6 տարեկանում նրան վերցրել են ծնողական տնից։ 15 տարեկանում դարձել է զինվորական հրամանատար, 25-ին՝ Տիբեթից փախել է Հնդկաստան։ Այժմ Դալայ լաման 81 տարեկան է։ Բայց կնճիռների փոխարեն նրա դեմքին ժպիտ է։

1. Յուրաքանչյուր օր զբոսնեք 10-30 րոպե։ Քանի զբոսնում եք՝ ժպտացեք։

2. Յուրաքանչյուր օր լռության մեջ անցկացրեք ամենաքիչը 10 րոպե։

3. Քնեք 7 ժամից ոչ պակաս։

4. Ապրեք երեք «Է»-երով՝ Էներգիա, Էնտուզիազմ, Էմպատիա։

5. Ավելի շատ խաղեր խաղացեք։

6. Ավելի շատ գրքեր կարդացեք։

7. Ժամանակ հատկացրեք յոգային, մեդիտացիային, աղոթքին, քանի որ դրանք թարմացնում են էներգիան։

8. Ժամանակ անցկացրեք 70-ից բարձր և 6-ից ցածր տարիքի մարդկանց հետ։

9. Շատ երազեք։

10. Կերեք ավելի շատ ծառի վրա աճող սնունդ, և ավելի քիչ գործարաններում արտադրվող։ Շատ ջուր խմեք։

11. Օրական ամենաքիչը երեք մարդու ստիպեք ժպտալ։

12. Մի ծախսեք ձեր թանկարժեք էներգիան բանբասանքների վրա։

13. Մոռացեք անցյալի պրոբլեմները։ Հարազատներին և ընկերներին մի հիշեցրեք անցած վեճերը, դա կխանգարի ձեր ներկայիս երջանկությանը։

14. Գլխից դուրս շպրտեք բոլոր բացասական մտքերը և ամեն ինչին նայեք դրական կողմից։ Հասկացեք, որ կյանքը՝ դպրոց է և դուք եկել եք այստեղ, որպեսզի սովորեք։ Պրոբլեմները՝ դպրոցական ծրագրի մի մասն են, որը կվերջանա ինչպես մաթեմատիկայի դասը, իսկ ստացած գիտելիքները կմնան հավերժ։

15. Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի ժամանակ ծախսես ատելության վրա։ Պետք չէ ոչ մեկին ատել։

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել