«Կրակովյան բանակցությունները, ի զարմանս շատ փոր­ձագետների, պաշտոնական մակարդակում դրական ելք ու­նեն: Արդեն իսկ առաջընթաց կա այն հարցում, որ հակամար­տող կողմերի և համանախագահների հայտարարություննե­րը բանակցությունների բուն նյութի վերաբերյալ չեն հակա­սում, ինչը նշանակում է, որ բանակցությունների առարկան ընդունելի է երկու կողմի համար: Տեսանելի է, որ բանակցու­թյունները ներկայումս ընթանում են ոչ թե կարգավորման, այլ ստատուս-քվոյի պահպանման համար»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հունվարի 18-ին Կրակովում տեղի ունեցած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման արդյունքներին:
 
Իր հերթին՝ շվեյցարացի փորձագետ Նիկոլյա Հայոսն ասել է, որ այս հանդիպումների ընթացքում բա­զում պայմանավորվածություններ են ձեռք բերվել: «Նման պայմանավորվածություններ էին ձեռք բերվել նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում: Ին­չո՞ւ դրանք շարունակություն չունեցան, քանի որ համանախագահները չունեն լծակներ պարտադրելու այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք այդ պլատֆորմի վրա են կայացվում: Անկախ համանախագահների կամքից՝ հա­կամարտող կողմերը պետք է ցանկանան լրացուցիչ միջոց­ներ կիրառել, սակայն մեկ այլ հանգամանք ևս պարզ է, որ, եթե չկա ցանկություն սրելու իրավիճակը շփման գծում, առանց մեխանիզմների ևս հնարավոր կլիներ առաջ շարժ­վել և սկսել բանակցությունները»,- ասել է նա»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել