Քունը մարմնի և հոգու հանգիստ վիճակն է: Բայց կան տարօրինակություններ, որոնք կարող են առաջանալ հանգիստ թվացող վիճակի ժամանակ:

Գիշերային ընդարմացում

Եթե երբևէ զգացել եք սա, ապա գիտեք որքան սարսափելի է այն: Դա այն վիճակն է, երբ մարդ արթնանում է գիշերը և զգում, որ չի կարող շարժվել: Նրա մոտ կարող են առաջանալ տեսիլքներ, ինչը կարող է հանգեցնել խուճապի: Այն առաջանում է, երբ մարդու մարմինը անցնում է քնի ռեժիմ, իսկ ուղեղը ոչ: Մարդկանց 7%-ը երբևէ ունեցել է ընդարմացում քնած ժամանակ կյանքի մեջ գոնե մեկ անգամ:

Հիպնոգոգիկ տեսիլքներ

Դրանք առաջանում են քնի անցումային ժամանակահատվածում: Դա այն ժամանակ է, երբ մարդը արդեն սկսում է քնել, բայց մասամբ արթուն է: Այդ ընթացքում կարող են մարդուաչքին երևալ տարօրինակ սարսափելի դեմքեր և էակներ:

Խոսել քնի մեջ

Մարդիկ, որ խոսում են քնի մեջ, տառապում են սոմնիլոկվիայով: Դա վտանգավոր չէ, եթե իհարկե չեք վախենում քնած ժամանակ պատմել ձեր գաղտնիքները: Հիմնականում այդ վիճակն առաջանում է սթրեսի հետևանքով: Մարդու հոգեկան աշխարհը փորձում է հակառակվել մի բանի ինչին համաձայն չէ իրական աշխարհում:

Լուսնորդություն

Դա քնի ընդարմացման հակառակ տարբերակն է: Ուղեղը քնած , բայց մարմինն արթուն է: Մարդը ընդունակ է քայլել, շարժվել, բայց հետո երբ արթնանում է, չի հիշում ոչինչ: լուսնորդությունը կարող է վտանգավոր լինել, քանի որ պատահել է, որ մարդը քնած վիճակում քայլել և գնացել է դեպքի պատուհանը: Ցավոք այս խնդրի պատճառը դեռ բացահայտված չէ:

Երազ երազի մեջ

Դա բավականին վախեցնող երևույթ է: Թվում է արթնացաք և ազատվեցիք վատ երազից, բայց տարօրինակ բաները դեռ շարունակվում են: Փաստորեն երազում տեսել եք, որ արթնացել եք: Այս երևույթը ևս չի բացահայտվել և դեռ ուսումնասիրվում է:

Անկողնուց ընկնել

Շատերի մոտ զգացում է առաջանում, որ իրենց գցեցին անկողնուց: Եթե դա տեղի է ունենում, ուրեմն դուք կտրուկ ջղաձգվել կամ արթնացել եք երազից, ուր թռչում կամ ընկնում էիք: Դա լինում է, երբ ուղեղը վախեցած է: Այն երազն ընկալում է իրականության պես և ազդակներ ուղարկում մկաններին:

Կրկնվող երազներ

Շատ մարդիկ պարբերաբար տեսնում են նույն երազները: Հոգեբանները կարծում են, որ կրկնվող երազի միջոցով մեր ուղեղը փորձում է մեր ուշադրությունը հրավիրել փաստի վրա, որը մենք իրականության մեջ չենք նկատում:

Կան մարդիկ, որոնք քնած ժամանակ ասես լքում են մարմինըև անգամ այն տեսնում կողքից: Այս երևույթը ևս չունի բացատրություն, չնայած հանդիպում  է բավականին հաճախ:

Քնի Ապնոէ

Մարդը, որ ունի այս խնդիրը քնած ժամանակ հանկարծակի դադարում է շնչել: Արդյունքում նա կտրուկ արթնանում է: Ապնոէն իջոցնում է քնի որակը: Ժամանակի ընթացքում կարող  է հանգեցնել սրտի խնդիրների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել