Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահամններում Դավիթաշեն թաղամասում՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող «Քարգազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում լիցքավորման ժամանակ, դեռևս անհայտ պայմաններում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագորղ Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարաները:

Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:

Այս պահին պայթյունի հետևանքով ամբողջովին վնասվել է ГАЗель մակնիշի ավտոմեքենա, որի վրա գտնվող գազաբալոնները շպրտվել են, մեկ այլ ГАЗель ավտոմեքենայի դիմապակին է վնասվել, ինչպես նաև վնասվել է Opel մակնիշի ևս մեկ ավտոմեքենա:

Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերտաիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Լևոն Շահինյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել