Bravo.am-ը գրում է.

Հաղորդավարուհի Գայանե Փայտյանը ընտանիքի ամրության, երջանիկ կին լինելու, ամուսնու հոգատարության, 7 ամսական երկվորյակների, իրենց տանը տեղի ունեցող ընկերական ուրախ հավաքույթների, հեղինակային բաղադրատոմսերի եւ այլնի մասին պատմել է BRAVO.am-ին: 

- Կանայք ունեն երջանիկ ընտանիք ունենալու իրենց խորհրդավոր բանալին: Ո՞րն է այդ բանալին, որով կարողանում եք երջանկանալ եւ երջանկացնել։

- Ընդամենը՝ սեր, նվիրվածություն եւ հարգանք։ Իմ ընտանիքում այս երեքը կա ու հավասարակշռված է. ես, ամուսինս ու երեխաներս ապրում ենք սիրո եւ ջերմության մեջ, մեզնից յուրաքանչյուրը վայելում է իր բաժին երջանկությունը։

- Հաղորդավար, մայր եւ հոգատար կին, հասցնո՞ւմ եք։):

 -Փաստորեն հասցնում եմ: Երբեմն հասցնում եմ իմ հանգստի հաշվին, բայց երջանիկ եմ, որ ոչ ընտանիքս է տուժում, ոչ՝ աշխատանքս։

-Նաեւ լավ վարպետ եք խոհանոցում: Կա՞ն ուտեստներ, որոնց հեղինակը հենց Դուք եք։

-Այո, ես սիրում եմ խոհանոցը։ Ու պատրաստում եմ շատ համեղ ու բազմազան։ Մեր ընկերները սիրում են հաճախ լինել մեր տանը, որովհետեւ ամեն անգամ շատ համեղ եւ գունավոր սեղանի շուրջ մեր զրույցները, հումորներն ու ուրախությունը երբեմն շարունակվում են մինչեւ հաջորդ առավոտ։ Ու ես մեծագույն սիրով հյուրասիրում եմ իմ պատրաստած կերակուրները։ Ընդհանրապես, ամեն ինչ ինքս եմ պատրաստում, նույնիսկ՝ ամենաբարդ կերակրատեսակները։ Համ ձեռքս է բացվում, համ հաճելի է ու ապահով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել