Պարզվում է, որ առողջ ապրելակերպն ու դիետաներ պահպանելը ամենևին կապ չունեն կյանքի տևողության հետ. երկար տարիների կյանք կարելի է ունենալ մեկ սպիտակուցի օգնությամբ։

Յելսի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ բետա–Klotho սպիտակուցի կառուցվածքը թույլ է տալիս կարգավորել օրգանիզմում ինսուլինի նկատմամբ զգայունությունը։ Այս սպիտակուցի արհեստական ակտիվացումը նպաստում է բջիջների արագ վերականգնմանը և, որպես հետևանք, զգալիորեն երկարացնում է կյանքի տևողությունը։

Գիտնականները նաև նշում են, որ Klotho սպիտակուցի ակտիվացումը հնարավորություն է տալիս արագացնել նյութափոխանակության գործընթացը և թույլ է տալիս օրգանիզմին սկսել կալորիաների «արագացված» այրումն առանց որևէ դիետայի։

Կատալիզատոր դեղերը, որոնք ակտիվացնում են սպիտակուցը, կարող են ազդեցիկ միջոց դառնալ ոչ միայն ճարպակալության և շաքարախտի ծանր տեսակների բուժման ժամանակ, այլ նաև զգալիորեն մեծացնել բջջային ակտիվությունը՝ թույլ տալով օրգանիզմին «թարմացնել» բջիջները արագացված տեմպերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել