Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 17-ին, անհայտ անձը կամ անձինք թալանել են սիրված ու ճանաչված երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի տղային՝ 34-ամյա Արտյոմ Պետորսյանին պատկանող ավտոմեքենան:

Ինչպեա հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ հունվարի 17-ին, ժամը 22:30-ի սահմաններում Ա. Պետրոսյանը ահազանգել է Ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 19:30-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում Մանթաշյան փողոցի 28/ա շենքի բակից գողացել են իրեն պատկանող Volkswagen Touareg մակնիշի 91 TD 991 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները:

Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Կարագուլյանի գլխավորությամբ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել