Բեյոնսե-Ջեյ Զի աստղային զույգը Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի նորածին դստերը, ում օրերս լույս աշխարհ էր բերել փոխնակ մայրը, թևնոց է նվիրել։ Նորածինը զույգի երկորդ դուստրն է և երրորդ երեխան։

Ինչպես հայտնում է The Sun-ը, ադամանդներով զարդարված թևնոցի վրա փորագրված է 3։ Ոսկերիչ Լորեյն Շվարցի պատրաստած թևնոցի արժեքը կազմել է ավելի քան 20 հազար դոլար։

Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ՝ նվերը շատ է ուրախացրել Քանյեին, քան որ նա Ջեյ Զիին մշտապես համարել է իր «ավագ եղբայրը», իսկ Բեյոնսեն միշտ եղել է նրա ամենամոտ ընկերուհիներից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել