Գիտե՞ք, թե ինչ է հպագիտությունը. դա տակտիլ հաղորդակցման ձևերից մեկն է, միևնույն ժամանակ հոգեբանության բաժիններից մեկը: Մասնագետները վստահեցնում են, որ շատ բան կարելի է պատմել զույգի մասին՝ միայն հետևելով, թե ինչպես են նրանք շփվում: Միայն պետք է ընտրել ձեր կարծիքով ամենաերջանիկ զույգին:

1. Ձեր ընտրած զույգի աղջիկը հպարտ է իր զուգընկերոջով և պատրաստ է աշխարհին պատմել նրա մասին: Նա բավականաչափ ինքնուրույն և անկախ է, որպեսզի կախում ունենա հասարակական կարծիքից: Տղան պատկանում է տղամարդկանց այն տեսակին, որոնք համոզված են, որ հարաբերությունները պահպանելու համար պետք է ջանք թափել: Ձեր հարաբերությունների կարգախոսն է. «Միմյանց հանդեպ անկեղծ և բաց լինել»:

2. «Ցանկացած հզոր տղամարդու թիկունքում հզոր կին է կանգնած». սա ձեր հարաբերությունների մասին է: Հենց կինն է օգնում տղամարդուն տարբերելու կարևորը անկարևորից և հուշում, թե ինչ է պետք անել տվյալ պահին:

3. Ձեր զույգի մոտ տղամարդը անկասկած առաջնորդն է, ով իր վրա է վերցնում հարաբերությունների համար պատասխանատվության մեծ մասը: Նա փոքր-ինչ բռնկուն է, բայց աղջիկը իր խաղաղասեր բնավորությամբ կարողանում է հարթել սուր անկյունները:

4. Ինտիմ և վստահություն ներշնչող գրկախառնությունը խոսում է նրա մասին, որ տղամարդը պատրաստ է պաշտպանելու կնոջը ցանկացած անախորժությունից: Փոխադարձ հարգանքն ու վստահությունը ձեր հարաբերությունների հիմքն է:

5. Դուք ներդաշնակ զույգ եք: Փոխադարձ աջակցությունը ձեր հարաբերությունների հիմքն է: Դուք վայելում եք ձեր համատեղ անցկացրած ժամանակի ցանկացած վայրկյանը:

6. Ձեր զույգը չի սիրում մեկը մյուսին պարտադրել ինչ-որ բան և ցուցադրել սեփական զգացմունքները: Ձեզանից յուրաքանչյուրը հարգանքով է վերաբերվում զուգընկերոջ անձնական տարածքին: Իսկ հոգու խորքում դուք երկուսդ էլ անուղղելի ռոմանտիկներ եք:

7. Դուք բազմաթիվ համատեղ սելֆիներ ունեք: Դուք հակված եք հանրության առջև միմյանց նկատմամբ քնքուշ վերաբերմունքի ցուցադրության: Ձեր բոլոր ընկերները համարում են, որ դուք շատ գեղեցիկ զույգ եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել