Ներկայացնում ենք Էդ Սավիտի և Հայդի Փարքերի պատմությունը, ովքեր պատրաստվում էին իրենց հարսանիքին՝ նույնիսկ չկասկածելով, թե աղջկա մայրն ինչ էր գտել հին լուսանկարներում:

Երիտասարդները ծանոթացել էին 2011 թ.՝ ուսանող ժամանակ:

Ավելի ուշ սիրահար զույգի հարազատներն էլ իրար հետ ծանոթացան: Բայց մի անգամ ընտանեկան ճաշի ժամանակ սիրահարների մայրերը մտաբերում էին հին պատմություններ:

Ապագա զոքանչը հիշեց՝ երբ Հայդին 6 տարեկան էր, նրա մասին հոգ էր տանում Էդ անունով հասակակիցը: Երեխաները ծանոթացել էին հանգստավայրում, 2 շաբաթ հանգստի ընթացքում չէին բաժանվում իրարից: Բայց հանգստից հետո երեխաների ընտանիքները բաժանվեցին:

Տուն ժամանելով՝ աղջկա մայրը բացեց հին ֆոտոալբոմները:

Ապագա զոքանչն ախ արեց: Հայդիի դիմաց կանգնած տղայի մեջ երևում էր աղջկա ներկայիս փեսացուն:

Ավելի ուշ պարզվեց, որ 20 տարի առաջ Սավիթ և Փարքեր ընտանիքները նույն շրջանում հանգստացել էին Թուրքիայի հանգստավայրում:

Ընտանիքները հետո չէին շփվել, բայց ճակատագիրը 20 տարի անց նրանց միավորելու եղանակ գտավ:

Այդ բացահայտումից հետո ոչ ոք կասկած չուներ՝ Էդը և Հայդին ի վերուստ իրար համար էին ստեղծված:

     

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել