Մոնրեալի Մաքգիլի համալսարանի փորձագետները սեռական գրգռման ընթացքում կնոջ և տղամարդու տարբերությունները բացահայտելու համար ֆունկցիոնալ մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆիան են օգտագործել։ Գրգռման հետ կապված նեյրոնային մշակման տեսանելի ազդակների տարբերություններն ապացուցել են, որ կնոջ ուղեղի և տղամարդու ուղեղի ակտիվությունը մի շարք տարբերություններ ունեն։

Ընդ որում` գիտնականներն ապացուցել են, որ սապիոսեքսուալությունը՝ բարձր ինտելեկտուալ ունակությունների հետ կապված գրգռումը, կարող է ավելի ուժեղ գրգռվածություն առաջացնել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ։

Սակայն որևէ հավաստի տվյալ՝ գիտափորձի ընթացքում բարդ խնդիրներ իրականացնելու կանանց ունակության մասին գիտնականները չեն ներկայացրել. ՄՌՏ-ի օգնությամբ նկարված ցուցումները միայն գրանցել են էրոտիկ տեսահոլովակների ընթացքում կանանց ուղեղի ակտիվոթյունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել