Մեր արևելյան հարևանների մոտ կրկին արցախյան սրացում է: Ամենազավեշտալին այն է, որ պաշտոնական Բաքուն փորձում է կեղծել այլ երկրի ներկայացուցչի խոսքերը և այն ներկայացնել սեփական հասարակությանը որպես պաշտոնական Բաքվի դիրքորոշման հաղթանակ:
Հունվարի 15-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՌԴ ԱԳՆ-ի 2017 թ.-ի աշխատանքին վերաբերող մամլո ասուլիս էր կազմակերպել, որի ժամանակ անդրադարձել էր նաև Արցախյան հիմնախնդրին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող են լուծել միայն Հայաստանը և Ադրբեջանը: Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան համատեղ անում են ամեն ինչ, որ ստեղծեն հակամարտության լուծման հնարավորություններ»,- ասել էր ՌԴ արտգործնախարարը:
Այսպիսի հայտարարություններ արել են բազմաթիվ երկրների և հատկապես Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները:
Մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ղեկավարի՝ մամլո ասուլիսում հնչած մտքերը Արցախյան հիմնահարցի վերաբերյալ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ և ալիևյան ԶԼՄ-ներից մեկի գլխավոր խմբագրի բնորոշմամբ «чурка» Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն ողջունում է Լավրովի հայտարարությունն այն մասին, որ հակամարտությունը պետք է լուծվի փուլային տարբերակով: Հետաքրքիր է, որտեղի՞ց է Հաջիևը Լավրովից լսել այսպիսի մտքեր: Նույնիսկ ալիևյան ԶԼՄ-ներն իրենց թույլ չէին տվել ամբողջ օրվա ընթացքում այս աստիճան կեղծել Արցախյան հիմնահարցին վերաբերող ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովի հայտարարությունը, ինչպես դա արեց Հաջիևը: Նույն հաջողությամբ կարելի էր Լավրովի անունից հայտարարել, որ հայերը գրավել են Բաքուն:
Ադրբեջանում Հաջիևին հավատացողները հպարտանում են Ալիևով և նրա քաղաքականությամբ, իսկ չհավատացողների և այլազգի ընթերցողների մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կամ Հաջիևը էժանագին ստախոս է, կամ էլ երևակայական հիվանդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել