Շահրեզադեն շատ գեղեցիկ և խելացի կին էր, կարողանում էր իրեն ճիշտ պահել տղամարդու հետ:

Լեգենդի համաձայն՝ Շահրեզադեն 4 ոսկե կանոնի էր հետևում, որոնք կնոջն իդեալական են դարձնում տղամարդու աչքում: Տարիների ընթացքում այդ սկզբունքները փոքր-ինչ արդիականացան, բայց էությունը չփոխվեց: Դրանք ներկայացնում ենք ստորև․

Խաղա նրա կանոններով և միայն հետո առաջարկիր քոնը։


Տղամարդու համար կարևոր է իմանալ, որ ամեն ինչ իր վերահսկողության տակ է: Դա նրան ինքնավստահություն է տալիս, խթանում է պատասխանատվություն ստանձնելու և գործելու:

Եթե նա դրանում կասկածի, կզայրանա: Նուրբ և ճկուն եղիր, և նրա զայրույթը քեզ չի դիպչի:

Միշտ շարունակիր խաղը

Այլ կերպ ասած՝ ոգեշնչիր նրան: Քանի դեռ դա անում ես, տղամարդը քո կարիքը կունենա: Նա քո սիրո հարցում կասկածելու և հետաքրքրությունը կորցնելու պատճառ չի ունենա:

Տաքացրու նրան նույնիսկ ամենամռայլ օրերին


Եթե նա հոգնած է և վատ տրամադրությամբ գալիս է աշխատանքից, մի զայրացիր: Ավելի լավ է՝ հանգստի համար նպաստավոր մթնոլորտ ստեղծիր: Իսկ եթե մեղավոր է, սպասիր մինչև ինքը խոստովանի իր սխալները: Հավատա, նա կարող է դա անել:

Աշխատիր տղամարդուն ուժ ցույց չտալ, այլապես սիրելի կնոջից կվերածվես մրցակցի, ում դեմ պետք է պայքարել:

Նրան բաց թող լիակատար վստահությամբ


Ինքդ քեզ հետևել պետք է, բայց դա ամենը չէ:
Պետք է ինքնավստահ լինել, համոզված սեփական կանացիության հարցում:

Այսինքն՝ պետք է լինես, ինչպիսին կաս, սիրես քեզ, հարգես, արժանապատվության զգացում ունենաս: Պարզ և հավերժական ճշմարտություն է: Իսկ տղամարդը կարտացոլի կնոջ ներքին վիճակը:

Եթե դժվար է, ամեն ինչ չափազանցրու: Սկսիր հիանալ քեզնով հայելու առաջ, ասա քեզ, որ դու հիասքանչ ես, քեզ շոյիր նվերներով, լավ հանգստով, ինքնազարգացմամբ, սիրելի զբաղմունքներով: Իսկ հետո սերը քո հանդեպ կդառնա քո էության բնական, ներդաշնակ և անբաժան մասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել