Վերջերս լիովին հաստատվել է փաստը, որ փաթեթով թեյերը ոչ միայն օգտակար չեն, այլև կարող են վնաս հասցնել օրգանիզմին: Վնասակար լինելու պատճառները տարբեր են:

Թեյի փաթեթներում հաճախ պարունակվում է պոեստիցիդ: Այն տաք ջրի հետ շփման ժամանակ ակտիվ է դառնում և կարող է հանգոցնել անպտղության, իմունային համակարգի խախտման: Մասնագետները խորհուրդ են տալիս գոնե օգտագործելուց առաջ լավ լվանալ փաթեթը՝ տաք ջրի տակ:

Եռանկյուն փաթեթները հաճախ պատրաստվում են սինթետիկ հումքից: Դրանք կարող են պարունակել տոկսիններ:

Թեյը մինչ փաթեթի մեջ լցվելը չի լվացվում:

Թեյին անհրաժեշտ է տարածություն՝ լուծվելու և օգտագար լինելու համար: Փաթեթի չափը փոքր է դրա համար:

Հիմնականում այդ փաթեթների ներսում գտնվում է թեյի մնացած փոշին: Օգտագործվում է ցածր տեսակի թեյի մնացորդային հատվածը: Դրանք արագ գունավորում են տաք ջուրը, բայց համային և օգտակար հատկություններ չեն փոխանցում:

Համային թեյերին հիմնականում ավելանում է արհեստական համային հավելում:

Տարրինակ է, բայց տերևներով թեյը շատ ավելի մատչելի է նույնիսկգնային տեսանկյունից: Տերևները կարող եք թրմել մի քանի անգամ և ստանալ լավ համ: Իսկ փաթեթով թեյը, որը շատ արագ և հարմար է, իրականում ավելի թանկ արժի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել