Մոնոթեիստական կրոններ, լուսավորություն, աթեիզմ, փիլիսոփայական սոցիալ-քաղաքական ամենազանազան ուղղություններ, խայտաբղետ ու իրարամերժ «ճշմարտությունների» շուկայական քաշքշուկ՝ շաղախված ուշ հուդաիզմի, քրիստոնեության և իսլամի հետ սկիզբ առած անհանդուրժողականությամբ…
Ահա՛ բազմացեղ ու բազմացող մարդկության հոգևոր կենսոլորտը:
Այս ամբողջ քաոսն արդյունք է գոյության պայքարի, որի անողոք ընթացքը բարետես պատրանքներով ու խաբկանքներով քողարկելու գործում աճպարարության աստիճանի հասան հատկապես նոր ժամանակների սոցիալ-քաղաքական հոսանքները:
Ներկայումս դիմակավորումն այնքան բազմաշերտ է, որ կացության իրական դեմքը տեսնելը հնարավոր է միայն մտավոր ծայրահեղ լարվածությամբ:
Բնական օրենքներից բխող օրինաչափությունները, որ պարզ էին ինչպես ամեն ճշմարտություն ու կատարելություն, հետագա երեսպաշտական քարոզչությունների ջանքերով խորտակվեցին և կյանքի ճշմարիտ դրույթների փոխարեն մատուցվեցին գայթակղիչ պատրանքներ:
Արդյունքը՝ համաճարակային բարոյազրկումն է, առաքինությունների ժխտումն ու ախտերի առաքինացումը:
Սակայն, նույնիսկ այդ թունավոր մթնոլորտում մարդկությունը չի կորցրել իրեն վերագտնելու հույսը, կողմնորոշվելու բնական ունակությունը:
Հակաբնական փոխհարաբերությունների քարոզչություններն էլ, վերջին հաշվով, բնականոն են, զինատեսակ՝ գոյապայքարի միջոց:
Ակնհայտ է, որ մեր էության մեջ աստիճանաբար աճում է դատողականի մասն ի հաշիվ բնազդականի:
Գոնե դրա հույսն ունենք:
Ներկայումս բնազդը մարդկանց մոտ արդեն բավարար չափով թուլացած է, իսկ գիտակցականը փոխհատուցող չափով չի հզորացել:
Հենց ա՛յս աքիլլեսյան գարշապարին էլ խփում է երեսպաշտությունը՝ հավասարապես օգտագործելով և՛ բնազդականի մնացորդները, և՛ գիտակցականի նշույլները:
Մարդկության մի մասը, անկասկած փոքրաթիվ, հակաբնական վարք քարոզելով մնացյալ «ադամորդիներին», ձգտում է բավականին «համեստ» արդյունքի. մարդուն դնել երկընտրանքի առաջ՝ բնական անողոք և ոչ այնքան բարետես ճշմարտություննե՞ր, թե՞ բարետես ու գայթակղիչ պատրանք:
Անկատար գիտակցությունը հակադրվում է թուլացած բնազդին. մարդը պառակտվում է ինքն իր մեջ, հակադրվում է ինքն իրեն, կամազրկվում: Ցանկացած քարոզչության ուժից վեր է ընդհանրապես ժխտել գոյության բնազդական հիմքը, բայց թուլացնել բնական ֆունկցիաները, արգելակել, հասնել առողջ արձագանքի խլացման, դանդաղեցման՝ կարող է:
Թվում է ի՞նչ կա ավելի պարզ, որ յուրաքանչյուր գոյություն ձգտում է պահպանվել ու բոլորովին էլ պարտավոր չէ նպաստել, որ իրեն ոչնչացնեն:
Սակայն հիշենք ինչ է պահանջում հավատացյալից Քրիստոսը «…եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյուսն էլ դարձրու: Եթե մեկը ուզենա քեզ բռնադատել և քո շապիկն առնել, նրան քո բաճկոնն էլ թող…»: Հազարամյա քարոզներն այդպես էլ չհանգեցրին նաև մյուս ծնոտը ապտակողմի կողմը շրջելուն, սակայն տատանեցին հղփացած ապտակողինանմիջապես աքացիով պատասխանելու վճռականությունը և մի պահ վարանում առաջացրին… Դա բավական էր…
Մինչև յուրաքանչյուր զոհ սեփական փորձով հասկանա «սիրո, արդարության և հավասարության» աստծո խաբեությունը, մինչև հանգի եզրակացության՝ կենաց ժամանակը կսպառվի:
Նոր զոհը պիտի սկսի սկզբից:
Պահանջվածից ավելի շրջանկատ «ադամորդիք», որ, բավական չէ կհասկանան իրենք, դեռ կփորձեն էլ բացատրել մյուսներին, կհռչակվեն «հերետիկոս», կախարդ, եկեղեցու կամ «ժողովրդի թշնամի» և ժողովուրդն ինքն իր ձեռքով կոչնչացնի իր պաշտպաններին:
Այս պայքարում, ցավոք, հաղթում է նա, ով ավելի լավ է զինված երեսպաշտությաբ ու լկտիությամբ… Իսկ դրանում վերոհիշյալ ուժերը մրցակիցներ չունեն:
Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ նախորդ՝ արդեն բացահայտված խաբեության հեղինակներն առաջինը հենց իրենք են հանդես գալիս բացահայտվածի դեմ՝ քննադատելով դրա ձևը, արտաքինը, դեկորացիան:
Լուսավորությունն ու աթեիզմը քննադատեցին կրոններն ընդհանրապես՝ նետերն ուղղելով հիմնականում գերբնական էակների համակարգի՝ աստծո, հրեշտակների, սատանաների և այլ «երկնային ամենազոր» արարածների դեմ:
Սակայն դրանց գոյության առասպելը երբեք նպատակ չի եղել ոչ մի կրոնի համար, այլ՝ միայն միջոց: Դրանք միայն անառարկելի «ճշմարտություններ» բառբառելու խոսափող էին:
«Ճշմարտություններն»՝ իրենք, դարձյալ միջոց էին, զսպաշապիկ, իսկ արդեն մարդկության սանձումն ու կառավարումը՝ նպատակ:
Մենք պարտավոր ենք ի մի բերելու կուտակված ինֆորմացիան, պարզորոշ գիտակցելու ստեղծված իրավիճակը, մեկ անգամ ևս վերագնահատելու արժեքները և փորձել վերգտնել, կամ ավելի ճիշտ՝ վերագիտակցել բնական օրինաչափությունները:
Ճշմարտությունը կարիք չունի այնպիսի օժանդակ միջոցների, ինչպիսիք են խարդավանքն ու մենաշնորհը:
Այդ ատրիբուտներով հանդերջավորվում է կեղծիքը, քանզի նա առանց այդ հենակների քայլել չի կարող:
Մարդկային փոխհարաբերությունների բնական ընթացքի մեջ անխուսափելիորեն առկա է կենսական շահերի հակադրվածությունն ու դրանից բխող ընդհարումն առանձին մարդկանց, ընտանիքների, ցեղերի, ժողովուրդների, պետությունների և դրանց խմբավորումների միջև:
Ըստ որում՝ նման հակադրվածությունը ներդաշնակորեն պայմանավորում է մրցակցություն իրար մեջ և դրանով՝ զարգացում ու քաղաքակրթության առաջընթաց ընդհանրապես:
Տարրական դպրոցի մակարդակով պատմությանը ծանոթ յուրաքանչյուր հայ գիտի Չինգիզ խանի, Լենկթեմուրի և այլնի, մոնղոլական արշավանքների պատճառած ավերածությունների, սպանությունների, գերեվարությունների մասին:
Յուրաքանչյուր հայ գիտի հայ-պարսկական դարավոր հակամարտությունների մասին, գիտի հայ-հռոմեական, հայ-հունական, հայ-թուրքական կենաց ու մահու պայքարի մասին…
Չգիտես ինչու չեն առաջացել եզրաբանական այնպիսի հասկացություններ, ինչպես՝ հակամոնղոլականություն, հակաարաբականություն, հակապարսկականություն և վերջապես՝ նույնիսկ «հակաթուրքիզմ»:
Ներկայիս ժողովուրդներից ոչ մեկը չի կարող հիշել, որ երբևիցէ հրեական խալիֆաթը, խաքանը, կամ հրեաներն ընդհանրապես, հարձակվել են իր երկրի վրա, նվաճել, ավերել, սպանել:
Սակայն բոլոր ժողովուրդները տառապում են հակասիոնիզմով…
Ինչո՞ւմն է բանը…
Սիոնի զավակները երբեք «զենք ի ձեռին» չեն նվաճել Գերմանիան, ընդհակառակը՝ գերմանական «շուն ասպետներն» են բազմիցս արշավել Պաղեստինի վրա, նվաճել են մերձբալթյան երկրները, հարձակվել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի վրա…
Թվարկված երկրներից ոչ մեկում «հակագերմանիզմ» եզրաբանական հասկացություն չի առաջացել, այնինչ «հակասիոնիզմ» կա և՛ Պաղեստինի վրա հարձակված Գերմանիայում, և՛ այդ «շնորհակալ» գործին չմասնակցած Ռուսաստանում…
Այս ցուցակն ու ինչուները կարելի է շարունակել այնքան, որքան ժողովուրդներ ու երկրներ կան աշխարհում:
Այդ ինչպե՞ս է, որ դարեր շարունակ իրար «քիթ ու մռութ» ջարդած հարևան ու ոչ հարևան ժողովուրդներ այդքան խորն անհանդուրժողականությամբ չեն լցվել իրար նկատմամբ, իսկ «խեղճ հրեաներին» ատում են: Ամենապարզունակ տրամաբանությամբ իսկ՝ բացահայտ թշնամին շատ ավելի գերադասելի ու շատ ավելի անվտանգ է, քան թաքնվածը, բարեկամի դիմակով քողարկվածը:
Կարելի է պաշտպանվել մոնղոլներից, պարսիկներից, թուրքերից… Եվ դա մենք բազմիցս արել ենք, Բայց պաշտպանվել ազգային շարժման մեջ թափանցած հայադիմակ սիոնիստից… շա՜տ դժվար է:
Մարդը հանդես է գալիս ուռռահայրենասիական կարգակոչերով, բոլոր արտաքին՝ անկետային տվյալները հիանալի են, ավելին ցանկանալու տեղ չեն թողնում, իսկ դու խոսում ես նրա նենգ էության մասին, որ շոշափելի և այնքան ցցուն չէ, որ ի ցույց դրվի թատերական հարպարակում:
Տխրահռչակ 70-ական թվականներին, Սոլիկամսկի (Հյուսիսային Ուրալ) քաղաքական գաղութներից մեկում (գյուղ Կուչինո, գաղութ 37) կնոջ ազգանունով իրեն Մակարենկո հայտարարած, իսկ իրականում՝ Խերչկովիչը, տողերիս հեղինակի հետ զրուցելիս ասաց. «…այս ռուս մտավորականությանը հարկավոր է արվամոլացնել (տառացի), հարկավոր է կրակել դրանց ծոծրակին, այն էլ պատի անկյունի հետևից»:
Այս կերպ նրանք վարվում են ո՛չ միայն ռուս մտավորականության հետ:
Սա դրանց վարվելակերպն է ընդհանրապես…
Ընդարձակ է այդ զինանոցը. այն ընդգրկում է ամենանողկալի մանրունքներից մինչև համաշխարհային նենգախաղերի ամբողջ միջնատարածքը՝ փողոցային բամբասանքներից մինչև համաշխարհային կրոններ ու սոցիալական վարդապետություններ:
Սիոնիզմի յուրաքանչյու գործակալ, իր մտավոր ընդունակությունների, հակումների ու անհատական առանձնահատկությունների խիստ համապատասխան դեր է ստանում գործունեության նշված ընդարձակ շրջանակներում. մեկը ցեխ է շպրտում, մյուսը՝ վարդապետություն մշակում, մեկը կռիլովյան «Մոսկայի» պես հաչում է իր ճամփան բռնած քարավանի վրա և ուշադրություն շեղում, մյուսներն այդ ընթացքում «քարավան կտրելու» պատրաստություն են տեսնում:
Ցանկացած ժողովրդի մոտ տասը հայրենասերին հազար անտարբեր քաղքենի է հասնում: Դժվար չէ եզրակացնել, որ ինչպես հերոսների, այնպես էլ դավաճանների քանակը չէ, որ պայմանավորում է պատմության ընթացքն ու ժողովրդի ճակատագիրը:
Դարասկզբի գոյամարտերում հայ ժողովուրդը այնքան հերոսներ տվեց, որ դրանցով կարելի էր բավարարել տասնյակ ժողովուրդների ինքնասիրությունը, սակայն դարսակզբի գոյամարտերում հենց հայ ժողովուրդն ամենասարսափելի պարտությունը կրեց:
Անօգնական երեխաների, կանանց, անզեն գեղջուկների մորթող ասկյարին զինվոր իսկ անվանել չի կարելի, սակայն քրեական ոճրագործների հենց ա՛յդ ոհմակը հաղթեց:
Ակնհայտ է, որ ներկան գնահատելու իմաստությունը պիտի քաղվի պատմության դասերից, որոնք պիտի վերլուծվեն անաչառորեն, անկախ այն բանից, թե ինչքան է դա համապատասխանում այս կամ այն քաղաքական նկատառմանը:
Մենք հասել ենք քանակական ու որակային այնպիսի եզրագծի, որ մի նոր երեսպաշտության տուրք տալու կարողություն, մի նոր սխալի շռայլության հնարավորություն այլևս չունենք:
Պատմության ընթացքը լոկ ֆիզիկական ուժերի բախումը չէ:
Պայքարի պոտենցիաների կուտակման գործընթացն իրականացվում է գաղափարական բնագավառում և ապա՛ երևակվում որպես ֆիզիկական ուժ:
Նախևառաջ մենք պարտվել ենք գաղափարական բնագավառում, պարտվել ենք շա՜տ վաղուց, և շա՜տ վաղուց, մանր ու մեծ քայլերով նահանջելով, հասել ենք եզրագծի, որից այն կողմ գնալ տեղ չկա:
Արտակարգ վտանգավոր իրադրությունը, որի մեջ հայտնվել ենք, մի կողմից պահանջում է արմատական վերագնահատումի ենթարկել աշխարհայեցողական հիմքերն ու կենսականորեն անհրաժեշտ եզրակացություններ անել, մյո՛ւս կողմից՝ անառարկելի պահանջ է ներկայացնում առկա անկայուն իրավիճակում ոչ մի անզգույշ քայլ չկատարել, որը կխախտեր հազիվ պահպանվող հավասարակշռությունը:
Ժողովրդի անթեղված փափագն է միասնական, հայանպաստ ճակատի մեջ միավորված տեսնել իր բոլոր քաղաքական ուժերը:

ՀՈՎԻԿ ՎԱՍԻԼՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել