Իհարկե, յուրաքանչյուր աղջիկ իր համար կարող է տղա գտնել, եթե ցանկանում է: Բայց դժվար է գտնել նրան, ով իրոք քո սրտով է: Դա աղջիկների հավերժ պրոբլեմներից մեկն է, չնայած սխալ ընտրության համար յուրաքանչյուրը պետք է մեղադրի միայն ինքն իրեն:

Ձեզ ենք ներկայացնում գործող 7 տարբերակներ և խորամանկություններ, որոնք կստիպեն լավ տղային սիրահարվել Ձեզ:

1. Տեսողական շփում

Այս հնարքը հրաշալի է աշխատում: Հարվարդի հետազոտողները պարզել են, որ սիրահարված զույգն իր ժամանակի 75%-ն անց է կացնում հայացքների փոխանակմամբ: Այնպես որ, եթե տղան Ձեզ դուր է եկել, ապա դուք կարող եք հանգիստ և երկար նայել նրան: Հավատացեք, նա անպայման կարձագանքի: Ընդ որում՝ չմոռանաք երբեմն թարթել:

2. Շատ բան մի պատմեք Ձեր մասին

Շատ կարևոր է ցուցադրել Ձեր շփման համար բաց լինելն ու ընկերասիրությունը, բայց այդ ամենը պետք է անել չափի մեջ: Դուք պետք է Ձեզ համար թույլատրելիի սահմաններ գծեք՝ ինչ է կարելի պատմել Ձեր մասին, իսկ ինչ՝ ոչ: Եթե առաջին հանդիպման ժամանակ դուք սկսում եք տղային պատմել Ձեր նախկին սիրավեպերի մասին և բամբասել հարևանուհուց, ապա նա կարող է Ձեր մասին սխալ կարծիք կազմել: Դուք պետք է նրան պատմեք Ձեր այն որակների մասին, որոնք նրան կգրավեն, այլ ոչ թե կվանեն:

3. Արտաքինը նշանակություն ունի

Եթե դուք ցանկանում եք, որպեսզի տղան սիրահարվի Ձեզ, դուք միշտ պետք է 100%-անոց տեսք ունենաք: Բայց դա չի նշանակում, որ դուք անընդհատ պետք է կարմիր հագուստ հագած լինեք և լինեք բարձրակրունկների վրա: Ոչ, ուղղակի եղեք ֆորմայի մեջ, որպեսզի միշտ խնամված տեսք ունենաք: Ուշադրություն դարձրեք նաև Ձեր սանրվածքին և դիմահարդարմանը: Ամեն ինչը պետք է լինի ճաշակով և կոկիկ:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել