Կենցաղում մենք այնպիսի իրեր ենք օգտագործում, որոնց ստեղծման մասին գաղափար անգամ չունենք: Շատերը չգիտեն՝ ով և ինչպես է ստեղծել այդ իրերը: Ներկայացնում ենք հետաքրքիր բացահայտումներ՝ կենցաղային անհրաժեշտ իրերի ստեղծողների վերաբերյալ:

Յուլյուս Ֆրոմ

Գերմանացի գործարարը համարվում է պահպանակների հեղինակը: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գրմանիայում տարածվում էին վեներական հիվանդությունները: Այն ժամանակ կային պահպանակներ, բայց պատրաստվում էին ամուր հումքից, ինչը չէր կանխում հիվանդությունների տարածումը: Նա կարողացավ գտնել բարակ պահպանակներ ստանալու միջոցը:

Հեդի Լամմար

Նա հրաշալի դերասանուհի էր և մեծ գիտնական: Ոչ ոք չգիտի, որ իրականում նրա գյուտի միջոցով ենք մենք այսօր wi-fi-ից օգտվում: 1942 թվականին նա համակարգ հորինեց, որն օգնում էր հեռակառավարմամբ ղեկավարել սարքեր:

Ժոզեֆ Հայեթի

Ժոզեֆ Հայեթին առաջին անգամ արտադրել է զուգարանի թուղթը: Նա այնքան հպարտ էր իր գյուտով, որ հանձնարարել էր թղթի ամեն կտորի վրա տպել իր անունը: Իսկ փաթաթված թուղթն իրականում հորինել էին բրիտանացիները 1880 թվականին:

Կլարենս Ֆրանկ Բյորդսայ

Կլարենս Ֆրանկ Բյորդսայ 2-րդն ապրում էր կանադական Նյուֆաունդլենդ կղզում, ուր ջերմաստիճանը շատ ցածր էր: Նա նկատեց, որ բռնած ձկները միանգամից սառչում են ցածր ջերմասըիճանի ժամանակ և արդեն տանը տաքացրած ու եփած ժամանակ ունեն թարմ համ: Նրա եզրակացությունը, որ սառած մթերքը պահպանում է համը, հանգեցրեց սառնարանների ստեղծման աշխատանքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել