Ալկոհոլային կոկտեյլները, ալկոհոլի տեսականին շատ ավելի տարածված են դառնում: Տղամարդիկ և կանայք հաճախ են սկսել ժամանակ անցկացնել բարերում և փաբերում: Հարբած ժամանակ մարդկանց պահվածքը և ընկալումները տարբերվում են սթափ վիճակի մտածելակերպից: Կան տղամարդիկ, որ հարբած ժամանակ կարող են հետաքրքրություն ունենալ կնոջ հանդեպ, ում սթափ ժամանակ նույնիսկ չէին նայի:

Ուսումնասիորւթյունները պարզել են, որ ալկոհոլի ազդեցության տակ տղամարդիկ չեն նայում ո՛չ կնոջ դեմքին, ո՛չ մարմնին: Կատարված փորձի ժամանակ տղամարդկանց բաժանել էին երկու խմբի, որոնցից մեկին տվել էին ալկոհոլ պարունակող խմիչքներ, մյուսին՝ ըմպելիք, որ իրականում ոչ ալկոհոլային էր: Հետո նրանց բաժանել են կանանց լուսանկարներ: Հարբած տղամարդիկ երկար ժամանակ ուսումնասիրում էին կանանց մարմինը, իսկ նրանք, ովքեր իրականում ալկոհոլ չէին խմել, դեմքը: Այդ լուսանկարները նրանց հանձնարարել էին նայել նաև մինչ խմելը: Եվ այն կանայք, ովքեր սթափ ժամանակ նրանց թվացել էին ոչ այնքան գրավիչ, խմած ժամանակ բավականին դուր էին գալիս: Ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, բայց գիտնականները հստակ եզրակացության դեռևս չեն եկել, քանի որ տղամարդու ուղեղը կանանց հարցում բավականին բարդ է աշխատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել