Ղազախստանի կառավարությունը 2017 թվականի դեկտեմբերին հաստատել է «Թվային Ղազախստան» ծրագիրը՝ ուղղված բարձրտեխնոլոգիական ենթակառուցվածքի ստեղծմանն ու թվային տնտեսության զարգացմանը։ Ինչպես ակնկալում են պաշտոնայները, 2022 թվականին դա կօգնի երկրին դուրս գալ թվայնացմամբ աշխարհի երկրների թոփ 30։ Ծրագրի աշխատանքի երկու ամսում արդյունքներն արդեն նկատելի են։

Ավելի քան 900 երիտասարդ մայրիկներ օգտվել են SMS-ի օգնությամբ նորածինների գրանցման պետական ծառայությունից։

Երեխայի լույս աշխարհ գալուց հետո կնոջն ուղարկվում է շնորհավորական SMS-հաղորդագրություն, որում առաջարկվում է ի պատասխան ուղարկել երեխայի անունը՝ ծննդյան վկայականի պատրաստման համար։ Մնացած անհրաժեշտ տեղեկատվությունը ստացվում է պաշտոնական տեղեկատվական համակարգերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել