Պարտադիր չէ անցնել IQ թեստ՝ պարզելու համար՝ խելացի եք, թե ոչ: Կան մի քանի նշաններ, որոնք ապացուցում են, որ խելացի եք: Շատ կզարմանաք, երբ իմանաք, թե որոնք են դրանք:

1. Դուք զգում եք, թե ձեզ երբ են ստում

Դուք միանգամից հասկանում եք, որ փորձում են ձեզ ստել, և դա թույլ չեք տալիս: Դուք հասկանում եք մարդկանց մտադրությունը, ցանկությունները, երազանքները, և սա նշանակում է, որ խելացի եք:

2. Շատ եք ինքներդ ձեզ սիրում

Սա վատ նշան չէ, ոչ էլ էգոիստություն, այլ ինքներդ ձեզ գնահատել գիտեք և այնպես եք անում, որ դիմացինն էլ ձեզ գնահատի:

Картинки по запросу marilyn monroe

3. Երբեմն չեք հավաքում ձեր հետևից

Ձեր բնակարանը միշտ չէ, որ մաքուր է: Ավելին՝ այն թափթփված է, ոչ այն պատճառով, որ դուք փնթի եք, այլ որովհետև ժամանակ չունեք այն կարգի բերելու, ավելի կարևոր գործերով եք զբաղված:

Картинки по запросу messy house

4. Ինքներդ ձեզ չեք ստում

Դուք տանել չեք կարողանում սուտը, այդ իսկ պատճառով էլ չեք ստում ո՛չ ձեզ, ո՛չ ուրիշներին, քանի որ գիտեք, որ սուտը երկար կյանք չունի, և ապագայում պետք է պատասխան տաք դրա համար:

Картинки по запросу lie

5. Կարողանում եք զսպել էմոցիաները, երբ պետք է

Որպես խելացի մարդ՝ դուք գիտեք, թե ինչքան պետք է ցույց տաք դիմացինին ձեր էմոցիաները: Երբեք չափը չեք անցնում:

Картинки по запросу emotinons

6. Երբեմն սիրում եք ծուլություն անել

Գիտնականները պնդում են, որ երբեմն ծուլություն անելը հատուկ է խելացիներին: Գիտափորձն արվել է 2 խմբի վրա՝ ակտիվ մարդկանց և գիտնականների: Առաջին խմբի մարդիկ ավելի ակտիվ էին կատարում իրենց աշխատանքը, իսկ այ գիտնականները փորձում էին արագ կատարել աշխատանքը, որպեսզի ավելի շատ հանգստանան:

Картинки по запросу laze around

7. Չեք ապրում անցյալով

Իհարկե կարևորում եք այն, ունեք հիշողություններ, բայց չեք ապրում դրանցով: Ձգտում եք միշտ առաջ գնալ: Ավելի շատ մտածում եք ապագայի մասին և պլաններ կազմում:

Картинки по запросу anxious emotion

8. Սխալներ եք անում

Մարդն անսխալական չէ: Միայն հիմարների կարծիքով է, որ պետք է ամաչել արած սխալների համար, բայց դուք գիտեք, որ սխալներ անելով եք շարժվում առաջ:

Картинки по запросу making mistakes emotions

9. Ոչ ոքի ոչինչ չեք փորձում ապացուցել

Չեք ասում, որ դուք ամենախելացին եք, չեք փորձում ձեր գաղափարները դիմացինին համոզել:

Картинки по запросу einstein

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել